Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 421 Բողոքի ձևը և բովանդակությունը. 1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքը կազմվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Բողոքը պետք է լինի ընթեռնելի. 2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման բողոքում պետք է նշվեն` 1) այն դատարանի անվանումը, որին բողոքը հասցեագրվում է, 2) բողոք բերող անձի և գործին մասնակցող անձանց անունները (անվանումները), նրանց բնակության (գտնվելու վայրի) հասցեները, 3) դատարանի անվանումը, որի կայացրած դատական ակտի դեմ բերվում է բողոքը, գործի համարը և դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, 4) դատական ակտի վերանայման համար հիմք հանդիսացող նոր երևան եկած կամ նոր հանգամանքի շարադրանքը և հիմնավորումը, թե ինչու է այն հիմք դատական ակտի վերանայման համար, 5) բողոք բերող անձի պահանջը, 6) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը. 3. Բողոքին կցվում են` 1) ներկայացուցչի լիազորությունները հավաստող փաստաթուղթ, եթե այն առկա չէ դատական գործում, և բողոքը ստորագրել է ներկայացուցիչը. 2) նոր երևան եկած կամ նոր հանգամանքը հաստատող ապացույցներ. 3) իրավահաջորդության փաստը հավաստող փաստաթուղթ, եթե բողոքը ներկայացվում է գործին մասնակցող անձի իրավահաջորդի կողմից. 4) բողոք ներկայացնելու ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն, եթե բողոքը ներկայացվել է սույն օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետի խախտմամբ. 5) բողոքը դատական ակտ կայացրած դատարանին ուղարկելու մասին ապացույց, բացառությամբ այն դեպքի, երբ բողոքը բերվում է Վճռաբեկ դատարանի դատական ակտի դեմ. 6) բողոքը և կից փաստաթղթերը գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու կամ նրանց հանձնելու մասին ապացույցներ. 4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված, ինչպես նաև բողոք բերող անձի այլ միջնորդությունները կարող են ներկայացվել նաև բողոքում ներառվելու ձևով. 5. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը: |