Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 5
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 3 Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները. 1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. 1) կիբեռանվտանգություն՝ կազմակերպչական, տեխնիկական, ծրագրային միջոցների ամբողջություն, որը պաշտպանում է համակարգչում, համակարգչային սարքավորումում, թվային հիշողության կրիչներում, տեղեկատվական համակարգում, կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքում, էլեկտրոնային հաղորդակցության ցանցում մշակվող, պահվող և փոխանցվող տեղեկությունը պատահական կորստից, չարտոնված մուտքից, օգտագործումից, բացահայտումից, խափանումից, փոփոխումից, ոչնչացումից, հարձակումից, կրկնօրինակումից, ձայնագրումից, տարածումից և այլ անօրինական ներթափանցումից կամ միջամտությունից, ինչպես նաև ապահովում է այդ տեղեկության հասանելիությունը, ամբողջականությունը, իսկությունը (authenticity), գաղտնիությունը և ճշգրտությունը. 2) Լիազոր մարմին՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 16-րդ կետով թվարկված ոլորտներում քաղաքականություն մշակող և իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին (այսուհետ՝ Լիազոր մարմին). 3) Ինքնավար մարմին՝ «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքով նախատեսված տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողով (այսուհետ՝ Ինքնավար մարմին). 4) տեղեկատվական համակարգի անվտանգություն՝ տեղեկատվական համակարգի կարողություն՝ դիմակայելու ցանկացած իրադրության, որը վտանգում է այդ համակարգում պահպանված, մշակված, ձեռք բերված կամ փոխանցված տվյալների հասանելիությունը, իսկությունը (authenticity), ամբողջականությունը, գաղտնիությունը և ճշգրտությունը կամ այդ համակարգով առաջարկվող կամ այդ համակարգի միջոցով հասանելի դարձվող ծառայությունները. 5) կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածք՝ կենսական նշանակության ոլորտներում շահագործվող ավտոմատացված կառավարման համակարգեր, տեղեկատվական համակարգեր, սարքավորումներ կամ դրանց մի մասը, որոնց խափանումը կամ ոչնչացումը կարող է սպառնալիքներ ստեղծել ազգային անվտանգության, պաշտպանության, տնտեսության, սոցիալական բարեկեցության, բնակչության առողջության, շրջակա միջավայրի, հասարակական կարգի, միջազգային հարաբերությունների և կառավարման շարունակականության (governance continuity) համար. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 3 6) կենսական նշանակության ոլորտ՝ ոլորտ, որն ունի առանցքային նշանակություն բնակչության բնականոն գործունեության, տնտեսական ակտիվության, պետական անվտանգության, հանրային առողջության և անվտանգության կամ շրջակա միջավայրի պահպանման, Հայաստանի Հանրապետության կենսական նշանակության այլ շահերի պաշտպանության համար. 7) ծառայություն մատուցող՝ սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասում նշված իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, նույն հոդվածի 4-րդ մասում նշված գերփոքր և փոքր ձեռնարկատիրության սուբյեկտների դասակարգման չափանիշները բավարարող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր, որոնք շահագործում են կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածք, ինչպես նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին. 8) թվային ենթակառուցվածք՝ սույն օրենքի իմաստով՝ էլեկտրոնային առևտրային հարթակ, առցանց որոնման համակարգ, ամպային հաշվողական ծառայություն, էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման կամ ստուգման միջոցներ, էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրերի տրամադրման և էլեկտրոնային թվային ստորագրությունների հետ կապված այլ ծառայություններ, էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն, հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն, ինտերնետային հասանելիության ծառայություն, Հայաստանի վերին մակարդակի ազգային դոմեն հանդիսացող դոմենային տիրույթի ռեգիստր. 9) էլեկտրոնային առևտրային հարթակ՝ սույն օրենքի իմաստով՝ ծառայություն, որը թույլ է տալիս սպառողներին և արտադրողներին «Առևտրի և ծառայությունների մասին» և «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքներով սահմանված պահանջների պահպանմամբ ինտերնետային կայքով, էլեկտրոնային հավելվածով կամ համանման այլ միջոցներով կնքել առցանց վաճառքի կամ սպասարկման էլեկտրոնային պայմանագրեր. 10) առցանց որոնման համակարգ՝ թվային ծառայություն, որն օգտատերերին թույլ է տալիս հարցումներ մուտքագրել վեբկայքեր կամ միայն որոշակի լեզվով վեբկայքերում որոնումներ կատարել հիմնաբառի, ձայնային հարցման, արտահայտության կամ մուտքագրման այլ ձևով, և ներկայացնում է արդյունքները ցանկացած ձևաչափով, որում կարելի է գտնել հայցվող բովանդակության հետ կապված տեղեկություն. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 3 11) ամպային հաշվողական ծառայություն՝ (Cloud computing service)՝ թվային ծառայություն, որը սերվերային և ցանցային ենթակառուցվածքների համատեղ օգտագործման միջոցով ապահովում է հեռավար (online) տվյալների, ծրագրային ապահովման և այլ հաշվողական ռեսուրսների մատչելիություն և հնարավորություն է տալիս օգտվելու համօգտագործվող և մասշտաբելի (scalable) տեխնիկական ռեսուրսներից (ներառյալ ենթակառուցվածք, հարթակներ և ծրագրային ապահովում)՝ առանց հաճախորդի կողմից էական առաջնային ներդրումների կամ գործող տեղեկատվական համակարգերի կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտության. 12) կիբեռսպառնալիք՝ ցանկացած հանգամանք, իրադրություն կամ գործողություն կամ անգործություն, այդ թվում՝ տեղեկատվության չարտոնված մուտք, ոչնչացում, բացահայտում, փոփոխում կամ ծառայության մերժում, որոնք կարող են վնասել, խափանել, վտանգել կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքի կամ տեղեկատվական համակարգի անխափան աշխատանքը կամ որևէ այլ կերպ բացասաբար ազդել դրանց անխափան աշխատանքի կամ դրանք օգտագործողների կամ այլ անձանց վրա. 13) կիբեռհարձակում՝ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքի կամ տեղեկատվական համակարգի աշխատանքը խափանելու, դրանցում մշակվող տվյալներին չարտոնված հասանելիություն ստանալու կամ ամբողջականության վրա բացասաբար ազդելու նպատակով դիտավորությամբ կամ արտաքին ուղղորդմամբ իրականացվող գործողությունների ամբողջություն. 14) կիբեռմիջադեպ՝ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքում, տեղեկատվական համակարգում տեղի ունեցող ցանկացած գործողություն կամ միջամտություն, որն անխուսափելիորեն վտանգում կամ բացասաբար է ազդում կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքի կամ տեղեկատվական համակարգի կիբեռանվտանգության, ինչպես նաև դրանց շարունակական, անխափան և անվտանգ շահագործման վրա. 15) ազգային համակարգչային արտակարգ իրավիճակների արձագանքման թիմ (CERT)՝ Ինքնավար մարմնի փորձագետների խումբ, որն իրականացնում է կիբեռմիջադեպերի կառավարումը, համակարգումը, վերլուծությունը, կանխումը, արձագանքումը, լուծումը, հետևանքների վերացումը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 3 16) կիբեռանվտանգության գործառնությունների կենտրոն (Security Operations Center (SOC))՝ կիբեռանվտանգության կենտրոնացված մոնիթորինգի և արձագանքման ստորաբաժանում, որը 24/7 ռեժիմով հսկում է տեղեկատվական համակարգերը, հայտնաբերում սպառնալիքները և իրականացնում անվտանգության միջոցառումներ. 17) կարգավորող և վերահսկող այլ մարմին՝ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ծառայություն մատուցողի գործունեության ոլորտը կարգավորող (նշանակող, որակավորում տվող կամ այլ կերպ գործունեության թույլտվություն տրամադրող, լիցենզավորող), վերահսկողություն, հսկողություն իրականացնող մարմին. 18) կիբեռանվտանգության ապահովման ծառայություն մատուցող՝ իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր կամ աշխատանքային պայմանագրով ներգրավված ֆիզիկական անձ, որոնք մատուցում են կիբեռանվտանգության ապահովման ծառայություններ, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ պետական մարմիններ. 19) համակարգիչ՝ սարք, որը պահպանում, փոխանցում և մշակում է թվային տվյալներ ծրագրային ապահովման կամ հրահանգների հաջորդականության հիման վրա, և թվային տվյալների պահպանման, փոխանցման կամ հաղորդակցության համար կիրառվող ցանկացած այլ սարքավորում, որն օգտագործվում է տվյալ սարքի հետ համակցված. 20) ռիսկ՝ կիբեռմիջադեպի հետևանքով առաջացած կորստի կամ խափանման հավանականություն, որն արտահայտվում է այդպիսի կորստի կամ խափանման մեծության և կիբեռմիջադեպ տեղի ունենալու հավանականության համակցությամբ. 21) խոցելիություն՝ տեղեկատվական համակարգի կամ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքի թույլ կողմ կամ թերություն, որը հնարավորություն է ստեղծում կիբեռսպառնալիքի համար. 22) կիբեռանվտանգության մասնագետ՝ տեղեկատվական համակարգի կամ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքի կիբեռանվտանգության պահանջների պահպանման համար ծառայություն մատուցողի նշանակած պատասխանատու անձ. 23) կիբեռհիգիենա՝ կիբեռանվտանգության միջոցառումների ամբողջություն, որն ուղղված է կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքի, տեղեկատվական համակարգի տվյալների անվտանգության և ամբողջականության պահպանմանն ու բարելավմանը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 3 24) տեղեկատվական համակարգ՝ կենսական նշանակության ոլորտներում շահագործվող էլեկտրոնային հաղորդակցության ցանց, ցանկացած սարք կամ փոխկապակցված կամ հարակից (կապակցվող) սարքերի խումբ կամ տեխնիկական և ծրագրաապարատային միջոցների ամբողջություն, որոնցից մեկը կամ մի քանիսը միասին կատարում են թվային տվյալների ինքնաշխատ մշակում, կամ թվային տվյալներ, որոնք պահվում, մշակվում, ձեռք են բերվում կամ փոխանցվում են սույն կետում նշված միջոցներով՝ դրանց օգտագործման, պաշտպանության և սպասարկման նպատակով: |