Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ article 27.1 Պետական մարմնի պետական հաշվառումը. 1. Պետական մարմնի պետական հաշվառման համար պետական մարմնի գլխավոր քարտուղարը (աշխատակազմի ղեկավարը) կամ սույն օրենքով նախատեսված դեպքում պետական մարմնի ղեկավարը ներկայացնում է դիմում, որում նշվում են պետական մարմնի անվանումը, տեղեկություններ պետական մարմին ստեղծելու մասին իրավական ակտի վերաբերյալ, գտնվելու վայրի հասցեն, կապի միջոցները՝ էլեկտրոնային փոստի հասցեն, համացանցային կայքէջի հասցեն, հեռախոսահամար(ներ)ը, տեղեկություններ պետական մարմնի ղեկավարի կամ գլխավոր քարտուղարի (աշխատակազմի ղեկավարի) մասին (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության (հաշվառման) վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն). 2. Պետական մարմնի հաշվառումն իրականացվում է մեկօրյա ժամկետում. 3. Պետական մարմինը համարվում է հաշվառված պետական միասնական գրանցամատյանում սույն օրենքով սահմանված տեղեկությունների գրառումը կատարելու պահից. 4. Պետական մարմնի վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում գրառված տեղեկությունների փոփոխությունները կատարվում են գլխավոր քարտուղարի (աշխատակազմի ղեկավարի), սույն օրենքով նախատեսված դեպքում պետական մարմնի ղեկավարի դիմումի հիման վրա՝ պետական հաշվառման համար սույն հոդվածով սահմանված ընթացակարգով. 5. Գործունեությունը դադարած պետական մարմինը հաշվառումից հանվում է գլխավոր քարտուղարի (աշխատակազմի ղեկավարի) կամ պետական մարմնի ղեկավարի դիմումի համաձայն: Վերակազմակերպման արդյունքով պետական մարմնի գործունեությունը դադարելու դեպքում պետական միասնական գրանցամատյանում կատարվում է նշում իրավահաջորդի մասին (անվանում, պետական գրանցման կամ պետական հաշվառման համար). 6. Պետական մարմնի պետական հաշվառման, փոփոխությունների պետական հաշվառման, պետական հաշվառումից հանելու համար պետական տուրք չի գանձվում: |