Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 26 Անցումային դրույթներ. 1. Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` կապված բարձրագույն կրթության երկաստիճան համակարգի ներդրման հետ, բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելությունն իրականացվում է միայն բակալավրի կրթական ծրագրով: Արվեստի բարձրագույն ուսումնական հաստատություններում առանձին մասնագիտությունների գծով ուսուցում կարող է իրականացվել դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրով. 2. Ներառյալ 2009-2010 թվականների ուսումնական տարին գործում է նաև միաստիճան որակավորման համակարգ` դիպլոմավորված մասնագետի որակավորմամբ. 3. Ներառյալ 2011 թվականը շնորհված դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանը հավասարեցվում է մագիստրոսի կրթական աստիճանին. 4. Դիպլոմավորված մասնագետի ծրագրով բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառությունն սկսած ուսանողը բանակ զորակոչվելուց կամ հարգելի պատճառով ուսումնառությունն ընդհատելուց հետո, եթե վերականգնվում է երկաստիճան կրթական համակարգում, հնարավորություն է ստանում սովորելու մագիստրատուրայում: Եթե մագիստրատուրան երկու տարով է, ապա բարձրագույն ուսումնական հաստատության ֆինանսավորման հաշվին ազատվում է մեկ տարվա ուսման վարձից. 5. Բարձրագույն կրթության համակարգում կրեդիտային համակարգի պարտադիր ներդրումը սկսվում է 2007-2008 թվականների ուսումնական տարվանից. 6. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետն ուժի մեջ է մտնում 2005-2006 թվականների ուսումնական տարվանից: |