Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 28 Տուգանքը վճարելուց խուսափելը. 1. Տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում Պրոբացիայի ծառայությունն այդ մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում կազմում է արձանագրություն և միջնորդություն ներկայացնում դատարան՝ դատապարտյալի նկատմամբ նշանակված տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու կամ տուգանքը ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ. 2. Տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու մասին դատական ակտն ստանալու դեպքում այն ենթակա է կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով. 3. Եթե Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը գույք չի հայտնաբերել, կամ հայտնաբերված գույքը բավարար չէ տուգանքը վճարելու համար, ինչպես նաև այն դեպքերում, երբ տուգանքը վճարելու համար անհրաժեշտ է գույքի բաժանման կամ բաժնեմաս անջատելու պահանջով հայց ներկայացնել, ապա կատարողական վարույթն ավարտելու մասին հարկադիր կատարողի որոշումն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, Պրոբացիայի ծառայությունն այդ մասին կազմում է արձանագրություն և միջնորդություն ներկայացնում դատարան՝ դատապարտյալի նկատմամբ նշանակված տուգանքը կամ դրա չվճարած մասն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ: |