FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  405

Նոր ի հայտ եկած հանգամանքներով նախնական վարույթը.
1. Սույն օրենսգրքի 403-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված նոր ի հայտ եկած հանգամանքների մասին հաղորդումը շահագրգիռ կամ իրավասու անձը ուղարկում է դատախազին.
2. Սույն օրենսգրքի 403-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանգամանքի առերևույթ առկայության դեպքում դատախազը որոշում է կայացնում նոր ի հայտ եկած հանգամանքների վերաբերյալ նախնական վարույթ հարուցելու մասին և այդ հանգամանքների առթիվ քննություն կատարելու հանձնարարություն է տալիս նախաքննության մարմնին.
3. Քննության արդյունքներով դատական ակտը վերանայելու համար հիմքերն առկա համարելով՝ հաղորդումն ստացած դատախազը կազմում է եզրակացություն և այն ուղարկում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին կամ նրա տեղակալին, իսկ դատական ակտը վերանայելու հիմքեր չլինելու դեպքում որոշմամբ կարճում է վարույթը: Որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է հաղորդում ներկայացրած շահագրգիռ անձին, որը կարող է այն բողոքարկել սույն օրենսգրքի 300-րդ հոդվածով սահմանված կարգով.
4. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը, դատական ակտը վերանայելու հիմքերն առկա համարելով, նոր ի հայտ եկած հանգամանքներով բողոք է ներկայացնում համապատասխան վերադաս դատարան` դրան կցելով եզրակացությունը և այլ անհրաժեշտ նյութեր.
5. Դատական ակտը վերանայելու հիմքեր չլինելու դեպքում գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը որոշմամբ կարճում է նախնական վարույթը: Որոշումը և վարույթի նյութերի պատճենները եռօրյա ժամկետում ուղարկվում են հաղորդում ներկայացրած շահագրգիռ անձին, որն իրավունք ունի դրանց հիման վրա բերելու բացառիկ վերանայման բողոք՝ սույն օրենսգրքի 403-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքով: