FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  324

Լիազորագրի դադարելը.
1. Լիազորագրի գործողությունը դադարում է, եթե`
    1) լիազորագրի ժամկետը լրացել է.
    2) իրականացվել են լիազորագրով նախատեսված գործողությունները.
    3) լիազորագրողը վերացրել է այն.
    4) անձը, ում տրված է լիազորագիրը, հրաժարվել է.
    5) դադարել է այն իրավաբանական անձը, որի անունից տրվել է լիազորագիրը.
    6) դադարել է այն իրավաբանական անձը, որի անունով տրվել է լիազորագիրը.
    7) մահացել է կամ անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող է ճանաչվել այն անձը, ով տվել է լիազորագիրը.
    8) մահացել է կամ անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող է ճանաչվել այն անձը, ում տրվել է լիազորագիրը.
2. Լիազորագիր տվող անձը կարող է ցանկացած ժամանակ վերացնել լիազորագիրը կամ վերալիազորումը, իսկ անձը, ում տրված է լիազորագիրը, հրաժարվել դրանից: Այդ իրավունքներից հրաժարվելու մասին համաձայնությունն առոչինչ է.
3. Նոտարական կարգով վավերացված լիազորագիրը վերացնելը կամ լիազորագրից հրաժարվելը կատարվում է նոտարական կարգով։