Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ article 20 ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ. 1. Հանձնաժողովը` ա) իրականացնում է Համալիր և Տարեկան ծրագրերի (հաշվետվությունների), ինչպես նաև դրանց իրականացումն ապահովող փաստաթղթերի նախնական և ամփոփիչ փորձաքննություններ և տալիս է եզրակացություններ. բ) նախնական փորձաքննության արդյունքների հիման վրա մշակում և լիազորված մարմիններ է ներկայացնում համապատասխան առաջարկություններ. գ) կարող է մասնակցել Սևանա լճի հետ կապված միջոցառումներին և հարցերի քննարկմանը. դ) իրականացնում է գիտական և փորձագիտական հետազոտություններ, կազմում արձանագրություններ. ե) կարող է ներգրավել լրացուցիչ մասնագետներ. զ) իրականացնում է Հանձնաժողովի կանոնադրությամբ սահմանված և օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ. 2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն աջակցում են Հանձնաժողովին` նրա իրավասության սահմաններում իրականացվող գործունեության ընթացքում: |