FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 8

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  48

7. Ընտրատարածքային և Կենտրոնական ընտրական հանձնաժողովներն ընտրությունները նշանակվելուց հետո՝ մինչև քվեարկության նախորդ օրը, ստացված դիմումներին պատասխանում, իսկ սույն օրենսգրքով սահմանված դեպքերում դրանց վերաբերյալ որոշումներ ընդունում են հնգօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան մինչև քվեարկության սկիզբը: Քվեարկության օրվանից սկսած՝ մինչև արդյունքների ամփոփման համար սահմանված ժամկետից 2 օր առաջ՝ ժամը 18.00-ն, ստացված դիմումներին ընտրատարածքային և Կենտրոնական ընտրական հանձնաժողովները պատասխանում, իսկ սույն օրենսգրքով սահմանված դեպքերում դրանց վերաբերյալ որոշումներ ընդունում են մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը, իսկ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը` մինչև ընտրությունների արդյունքների ամփոփման համար սահմանված ժամկետից մեկ օր առաջ.
8. Սույն հոդվածի 9-18-րդ մասերով սահմանված են բացառություններ սույն հոդվածի 1-7-րդ մասերով սահմանված նորմերից.
9. Ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի և կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ դիմում կարող է ներկայացնել միայն ընտրություններին մասնակցող կուսակցությունը.
10. Համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ դիմում կարող է ներկայացնել համապատասխանաբար միայն համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուն:
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  48

11. Ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի, համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու մասին դիմում կարող է ներկայացվել միայն գրանցումն իրականացրած ընտրական հանձնաժողով: Դիմումը պետք է ներկայացվի ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 2 օր առաջ՝ մինչև ժամը 18.00-ն: Գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ դիմումը ընտրական հանձնաժողովը քննարկում և դրա վերաբերյալ որոշում է ընդունում դիմումն ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, սակայն ոչ ուշ, քան քվեարկության նախորդ օրը՝ մինչև ժամը 12-00-ն։ Սույն մասի առաջին պարբերությամբ նշված որոշումը կարող է բողոքարկվել վարչական դատարան 3 օրացուցային օրվա ընթացքում այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ ողջամտորեն պարտավոր էր իմանալ խախտման մասին, սակայն ոչ ուշ, քան քվեարկության նախորդ օրը՝ մինչև ժամը 18.00-ն: Վարչական դատարանը որոշում է կայացնում 5 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան քվեարկության նախորդ օրը.
12. Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում ներկայացնելու իրավունք ունեն միայն`
    1) ընտրություններին մասնակցող կուսակցությունը, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուն, համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուն.
    2) վստահված անձը, եթե քվեարկության օրը ներկա է գտնվել քվեարկության սենյակում կամ ներկա է գտնվել տեղամասային ընտրական հանձնաժողովի արդյունքների ամփոփման նիստին.
    3) համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը.
13. Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում իրավունք ունեն ներկայացնելու կուսակցությունը, համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուն.
14. Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում կարող է ներկայացվել միայն համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով իրավասու անձի կողմից` քվեարկության հաջորդ օրը՝ ժամը 12.00-ից մինչև ժամը 18.00-ն, կամ քվեարկությունից հետո երկրորդ օրը` ժամը 9.00-ից մինչև ժամը 11.00-ն:
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  48

Ընտրական հանձնաժողովների որոշումները, գործողությունները և անգործությունը բողոքարկելը, ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու կամ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում ներկայացնելը.
1. Ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը) կարող են բողոքարկվել վարչական կամ դատական կարգով: Եթե ընտրական հանձնաժողովի որոշումը, գործողությունը (անգործությունը) բողոքարկվել է և վարչական, և դատական կարգով, ապա վարչական վարույթը կարճվում է.
2. Դատական կարգով ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը) բողոքարկելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.
3. Ընտրական հանձնաժողովի որոշումը, գործողությունը (անգործությունը) կարող է բողոքարկել`
    1) յուրաքանչյուր ոք, ով գտնում է, որ խախտվել կամ կարող է խախտվել իր՝ սույն օրենսգրքով սահմանված սուբյեկտիվ ընտրական իրավունքը.
    2) վստահված անձը, եթե գտնում է, որ խախտվել է իր կամ իր վստահորդի` սույն օրենսգրքով սահմանված իրավունքը.
    3) դիտորդը կամ այցելուն, եթե գտնում է, որ խախտվել է իր` սույն օրենսգրքով սահմանված իրավունքը.
    4) զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչը, եթե գտնում է, որ խախտվել է իր` սույն օրենսգրքով սահմանված իրավունքը.
    5) ընտրություններին մասնակցող կուսակցության լիազոր ներկայացուցիչը, եթե գտնում է, որ խախտվել է իր կամ իր վստահորդ կուսակցության կամ կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի` սույն օրենսգրքով սահմանված իրավունքը.
4. Տեղամասային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումների, գործողությունների կամ անգործության մասին բողոքները, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի, ներկայացվում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով` 2 օրվա ընթացքում այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ ողջամտորեն պարտավոր էր իմանալ խախտման մասին: Սույն պարբերությամբ նշված բողոքները համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել աշխատանքային օրերին` ժամը 9.00-ից մինչև 18.00-ն, իսկ քվեարկության նախորդ օրը` ժամը 9.00-ից մինչև 19.00-ն:
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  48

Քվեարկության օրվա ընթացքում կամ քվեարկության հաջորդ օրը տեղամասային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումների, գործողությունների կամ անգործության մասին բողոքները ներկայացվում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով` քվեարկության օրը ժամը 8.00-ից մինչև ժամը 22.00-ն, կամ քվեարկության հաջորդ օրը՝ ժամը 12.00-ից մինչև ժամը 18.00-ն, կամ քվեարկությունից հետո երկրորդ օրը` ժամը 9.00-ից մինչև ժամը 11.00-ն.
5. Ընտրությունների արդյունքներով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումները կարող են բողոքարկվել վարչական դատարան: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի այլ որոշումները, ինչպես նաև գործողությունները (անգործությունը) կարող են բողոքարկվել Կենտրոնական ընտրական հանձնաժողով օրացուցային 3 օրվա ընթացքում այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ ողջամտորեն պարտավոր էր իմանալ խախտման մասին: Սույն մասում նշված բողոքները Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել աշխատանքային օրերին` ժամը 9.00-ից մինչև 18.00-ն, իսկ քվեարկության նախորդ օրը` ժամը 9.00-ից մինչև 19.00-ն, քվեարկության օրը՝ ժամը 8.00-ից մինչև ժամը 22.00-ն, քվեարկության հաջորդ օրը՝ ժամը 12.00-ից մինչև ժամը 18.00-ը: Եթե օրացուցային 3-րդ օրը լրանում է ոչ աշխատանքային օրը, բացառությամբ քվեարկության նախորդ, քվեարկության կամ քվեարկության հաջորդ օրերի, ապա բողոքը կարող է ներկայացվել հաջորդ աշխատանքային օրը` ժամը 9.00-ից մինչև 18.00-ն.
6. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումները կարող են բողոքարկվել սահմանադրական դատարան: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այլ որոշումները, ինչպես նաև գործողությունները (անգործությունը) կարող են բողոքարկվել վարչական դատարան:
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  48

Եթե դիմումի քննարկման արդյունքով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը հանգում է այն եզրակացության, որ քվեարկության ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք կարող էին էապես ազդել քվեարկության արդյունքների վրա, և եթե հնարավոր չէ պարզել քվեարկության իրական արդյունքները, ապա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն այդ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր է ճանաչում: Այդ դեպքում նյութերն ուղարկվում են դատախազություն.
15. Ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում ընտրությունների արդյունքներն ամփոփող ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել ընտրության արդյունքներն ամփոփելու համար սույն օրենսգրքով սահմանված համապատասխան ժամկետից առնվազն 2 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն: Ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումների քննարկումը կատարվում է ընտրությունների արդյունքների ամփոփման շրջանակում, և դրանց վերաբերյալ առանձին որոշում չի կայացվում.
16. Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմում ներկայացնելու իրավունք ունեն`
    1) ընտրություններին մասնակցող կուսակցության լիազոր ներկայացուցիչը, համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուն.
    2) վստահված անձը.
    3) համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը.
    4) քվեարկությանը չմասնակցած այն ընտրողը, որի տվյալների դիմաց, ընտրողների ցուցակում առկա է ստորագրություն քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ: Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումն իրավասու անձը ներկայացնում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով քվեարկության հաջորդ օրը ժամը 12.00-ից մինչև քվեարկության օրվանից հետո երրորդ օրը` ժամը 11.00-ն: Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումները պետք է ներկայացվեն առանձնացված՝ ըստ Հայաստանի Հանրապետությունից բացակայող և քվեարկությանը չմասնակցած և ըստ Հայաստանի Հանրապետությունում գտնվող և քվեարկությանը չմասնակցած անձանց: Ընտրական հանձնաժողովը մերժում է այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումով վարչական վարույթի հարուցումը և դիմումն ըստ էության չի քննում, եթե դիմումը ներկայացվել է սույն մասի դրույթների խախտումով:
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  48

17. Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումը քննվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ վարչարարության հիմնարար սկզբունքների պահպանմամբ: Հայաստանի Հանրապետությունից բացակայող անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումները քննելիս ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը՝
    1) ստուգում է դիմումում նշված անձի՝ Հայաստանի Հանրապետությունից բացակայելու փաստի վերաբերյալ տեղեկությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (այսուհետ՝ ՍԷԿՏ) համակարգի միջոցով: Եթե ՍԷԿՏ համակարգի տվյալների հիման վրա պարզվում է, որ անձը, որի վերաբերյալ դիմում է ներկայացվել, Հայաստանի Հանրապետության սահմանը դեպի դուրս հատել է քվեարկությունը սկսվելուց հետո, ապա դիմումն այդ անձի մասով համարվում է առարկայազուրկ, և վարչական վարույթն այդ մասով կարճվում է: Եթե ՍԷԿՏ համակարգի տվյալների հիման վրա պարզվում է, որ անձը, որի վերաբերյալ դիմում է ներկայացվել, Հայաստանի Հանրապետության սահմանը չի հատել կամ վերջին անգամ հատել է Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս, ապա դիմումը այդ անձի մասով համարվում է առարկայազուրկ, և վարչական վարույթն այդ մասով կարճվում է.
    2) պարզում է, թե անձը, որի վերաբերյալ դիմում է ներկայացվել, արդյոք գրանցվել է տեխնիկական սարքավորման միջոցով.
    3) տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված և նույնականացման քարտ ունեցող ընտրողի դեպքում ստուգում է նաև, թե գրանցման ժամանակ հանձնած մատնահետքն արդյոք համընկնում է լիազոր մարմնի կողմից վարվող նույնականացման քարտերի էլեկտրոնային շտեմարանում առկա այդ ընտրողի մատնահետքին: Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումների ստուգումների կազմակերպման գործում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի պահանջով կարող են ներգրավվել ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը և, ըստ անհրաժեշտության, այլ մարմիններ:
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  48

Եթե չկան տվյալ անձի կողմից քվեարկությանը մասնակցությունը հաստատող բավարար ապացույցներ, ապա հավաստիության կանխավարկածի սկզբունքի կիրառմամբ, բացառապես ընտրությունների արդյունքներով որոշում կայացնելու համար համարվում է, որ տեղի է ունեցել այլ անձի փոխարեն քվեարկություն: Անկախ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում դիմումի քննության ընթացքից՝ բոլոր դիմումներն ուղարկվում են նաև համապատասխան իրավապահ մարմին.
18. Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումին պետք է կցված լինի որևէ անձի աներկբա հայտարարությունն այն մասին, որ ընտրողը քվեարկությանը չի մասնակցել, և այդ ընտրողի փոխարեն քվեարկել է այլ անձ: Հայտարարություն տվողը պետք է նաև գրավոր հավաստի և ստորագրի, որ տեղյակ է այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ սուտ հայտարարություն տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին: Հայտարարությունը պետք է պարունակի հայտարարություն տվողի անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը (անձնագրի դեպքում՝ սերիան և համարը), հաշվառման վայրի հասցեն, բնակության վայրի հասցեն, եթե տարբերվում է հաշվառման վայրի հասցեից, հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն, հայտարարության տրման ամսաթիվը: Հայտարարության մեջ պետք է նաև նշված լինեն քվեարկությանը չմասնակցած ընտրողի անունը, հայրանունը, ազգանունը, ընտրական տեղամասի համարը, որ ցուցակի ընտրող է, ընտրողի համարը համապատասխան ցուցակում: Հայտարարությունը ներկայացվում է բնօրինակով` ստորագրված բացառապես հայտարարություն տվող անձի կողմից: Դիմում ներկայացնողը պետք է գրավոր հավաստի և ստորագրի, որ տեղյակ է այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ դիմումին կից կեղծ ստորագրությամբ հայտարարություն ներկայացնելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին: Հայտարարությունը համարվում է կեղծ ստորագրությամբ հայտարարություն, եթե այն ստորագրվել է ոչ այն անձի կողմից, որի անունից տրվում է հայտարարությունը, կամ ստորագրվել է մտացածին անձի անունից: Սույն պարբերությամբ սահմանված պահանջը չի տարածվում այն դեպքի վրա, երբ դիմումը ներկայացնողը և հայտարարություն տվողը նույն անձն են:
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  48

Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումը ներկայացվում է բնօրինակով` ստորագրված բացառապես դիմումատուի կողմից: Դիմումը պետք է պարունակի դիմողի անունը, հայրանունը, ազգանունը, հաշվառման վայրի հասցեն, բնակության վայրի հասցեն, եթե տարբերվում է հաշվառման վայրի հասցեից, ապա հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն, կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դիմումի տրման ամսաթիվը: Սույն հոդվածի 16-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված սուբյեկտների ներկայացրած դիմումներին կից պետք է ներկայացվի նաև դիմումատուի կարգավիճակը հավաստող փաստաթղթի պատճենը: Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումի, հայտարարության ձևերը, ինչպես նաև այլ անձի փոխարեն քվեարկելու մասին սուտ հայտարարություն տալու և այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումին կից կեղծ ստորագրությամբ հայտարարություն ներկայացնելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին տեղեկացված լինելու ձևաթղթերը հաստատում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և ներբեռնելու հնարավորությամբ տեղադրում հանձնաժողովի համացանցային կայքում: Դիմումին կից պահանջվող փաստաթղթերի բացակայության դեպքում կամ դիմումի կամ հայտարարության համար սույն մասով սահմանված վավերապայմաններին չհամապատասխանելու դեպքում դիմումով վարչական վարույթի հարուցումը մերժվում է: Եթե նույն անձը ներկայացրել է այլ անձի փոխարեն քվեարկելու մասին մեկից ավելի դիմումներ, կամ մեկ դիմումում նշված են այլ անձանց փոխարեն քվեարկելու վերաբերյալ մեկից ավելի անձանց տվյալներ, և ստուգման ընթացքում պարզվում է, որ դիմումին կցված է այլ անձի փոխարեն քվեարկելու մասին առնվազն մեկ սուտ հայտարարություն կամ այլ անձի փոխարեն քվեարկելու մասին առնվազն մեկ կեղծ ստորագրությամբ հայտարարություն, ապա այդ անձի ներկայացրած դիմումների հետագա քննարկումը դադարեցվում է, վարչական վարույթը կարճվում է, և բոլոր նյութերը ներկայացվում են համապատասխան իրավապահ մարմին: Այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ մինչ այդ ստուգված և ճշտված տեղեկությունները հաշվի են առնվում ընտրությունների արդյունքներով որոշում կայացնելու համար: