FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  53

Արգելքները.
1. Քաղաքացիական օդանավով ռազմամթերքի օդային փոխադրումները կարող են իրականացվել բացառապես Կառավարության սահմանած կարգով.
2. Առևտրային օդային փոխադրումներ իրականացնող օդանավի ուղևորային բաժանմունքում հրազեն տեղափոխելն արգելվում է, բացառությամբ, եթե այն գտնվում է այդ պահին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ միջազգային պայմանագրերով նախատեսված ծառայողական պարտականություններ կատարող անձի մոտ՝ այդ մասին նախապես տեղեկացնելով օդանավը շահագործողին և օդանավի հրամանատարին.
3. Հասարակական կարգի պահպանման և անվտանգության անհրաժեշտությունից ելնելով՝ Կառավարությունը կարող է արգելել նաև, ռազմամթերքից բացի, այլ հատուկ միջոցների օդային փոխադրումը.
4. Արգելվում է քաղաքացիական օդանավով Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքից դեպի դուրս կամ տարածքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելված կամ առանձնապես վտանգավոր համարվող ցանկացած առարկաների, իրերի կամ նյութերի փոխադրումը՝ առանց նման փոխադրման համար սահմանված կանոնների պահպանման: Սույն մասով նախատեսված առարկաների, իրերի կամ նյութերի անվանացանկը և փոխադրման կանոնները սահմանում է Կառավարությունը.
5. Կոմիտեի ղեկավարը կամ նրա լիազորած անձինք կարող են արգելել օդանավի օդ բարձրանալը, եթե հիմք կա ենթադրելու, որ օդանավը թռիչքի համար պիտանի չէ կամ համալրված չէ անհրաժեշտ անձնակազմով, կամ պահպանված չեն սույն օրենքով կամ սույն օրենքին համապատասխան սահմանված թռիչքային և ավիացիոն անվտանգության կանոնները: