FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  20

Հիմնադրամի պարտականությունները և պատասխանատվությունը.
1. Հիմնադրամը պարտավոր է՝
    1) գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, սույն օրենքին և այլ օրենքներին ու իրավական ակտերին, ինչպես նաև հիմնադրամի կանոնադրությանը համապատասխան.
    2) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում.
    3) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններ.
    4) իրականացնել սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ պարտականություններ.
2. Սույն օրենքի 8-րդ հոդվածի չորրորդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված անձանց, ինչպես նաև օրենքով լիազորված իրավասու պետական մարմինների պահանջով հիմնադրամը պարտավոր է հնգօրյա ժամկետում նրան ընձեռել կանոնադրության, կանոնադրության լրացումների և փոփոխությունների հետ ծանոթանալու հնարավորություն: Հիմնադրամը պարտավոր է այդ անձի պահանջով տրամադրել նրան կանոնադրության պատճենը: Վճարը, որը գանձվում է կանոնադրության պատճենը տրամադրելու համար, չի կարող դրա պատրաստման ծախսերից ավելի մեծ լինել: Օրենքով լիազորված իրավասու պետական մարմիններին նշված փաստաթղթերը տրամադրվում են անվճար: