FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  10

Վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու սահմանափակումները և իրական շահառուները.
1. Անձը կամ փոխկապակցված անձինք մեկ կամ մի քանի գործարքների հետևանքով վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում կարող են նշանակալից մասնակցություն ձեռք բերել միայն Կենտրոնական բանկի նախնական համաձայնությամբ: Սույն օրենքի և վարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող իրավական ակտերի իմաստով իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցությունը կարող է լինել ուղղակի կամ անուղղակի։ Սույն օրենքի և վարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող իրավական ակտերի իմաստով ուղղակի նշանակալից մասնակցություն է համարվում այն մասնակցությունը, որով վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում տվյալ մասնակցի մասնակցությունը կազմում է 10 և ավելի տոկոս: Վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնությունն ստանալու համար վարկային կազմակերպության միջնորդությամբ անձի կամ փոխկապակցված անձանց կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերի, տեղեկությունների ցանկը և ձևը սահմանում է Կենտրոնական բանկը: Սույն կետով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով պահանջվող փաստաթղթերն ու տեղեկություններն ստանալու պահից մեկամսյա ժամկետում Կենտրոնական բանկը քննում է դրանք: Որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով մեկամսյա ժամկետը կարող է Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ կասեցվել, բայց ոչ ավելի, քան երեք ամիս ժամկետով: Կենտրոնական բանկի կողմից մեկամսյա ժամկետում դիմումը չմերժելու կամ այդ ժամկետը կասեցնելու մասին անձին չտեղեկացնելու դեպքում համաձայնությունը համարվում է տրված.
1.1. Սույն օրենքի և վարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող իրավական ակտերի իմաստով անուղղակի նշանակալից մասնակցություն է համարվում իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում այնպիսի մասնակցությունը, որի դեպքում՝
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  10

1) մասնակիցը չունի իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում մասնակցություն (բաժնետոմս, բաժնեմաս կամ փայ) կամ ունի տվյալ իրավաբանական անձի՝ ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի մինչև 10 տոկոսը կամ ձայնի իրավունք չտվող մասնակցություն, սակայն, Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափանիշներով հիմնավորված, այդ մասնակցությամբ ուղղակիորեն կամ անուղղակիորեն իր գործարար համբավով կամ հեղինակությամբ հնարավորություն ունի կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի կառավարման մարմինների որոշումները, էապես ազդելու նրանց որոշումների կայացման (կիրառման) վրա կամ կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի գործունեության ուղղությունները, ոլորտները.
    2) մասնակիցը չունի իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում մասնակցություն (բաժնետոմս, բաժնեմաս կամ փայ) կամ ունի տվյալ իրավաբանական անձի՝ ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի մինչև 10 տոկոսը կամ ձայնի իրավունք չտվող մասնակցություն, սակայն հնարավորություն ունի կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի կառավարման մարմինների որոշումները, էապես ազդելու նրանց որոշումների կայացման (կիրառման) վրա կամ կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի գործունեության ուղղությունները, ոլորտները` տվյալ իրավաբանական անձի նկատմամբ իր ունեցած պահանջի իրավունքի ուժով.
    3) մասնակիցն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում ունի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 50 տոկոս և ավելի մասնակցություն.
    4) մասնակիցն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում ունի կամ չունի մասնակցություն և Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափանիշներով իր գործարար համբավով կամ հեղինակությամբ հնարավորություն ունի կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի կառավարման մարմինների որոշումները, էապես ազդելու նրանց որոշումների կայացման (կիրառման) վրա կամ կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի գործունեության ուղղությունները, ոլորտները.
2. Կենտրոնական բանկը մերժում է դիմումը՝ մերժման մասին որոշում կայացնելու պահից տասնօրյա ժամկետում ծանուցելով դիմողին, եթե՝
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  10

ա) անձը դիտավորությամբ կատարված հանցագործություն կատարելու համար ունի չմարված կամ չվերացված դատվածություն. ա.1) անձը ներառված է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով հրապարակված զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում. ա.2) անձը կամ այդ անձի հետ փոխկապակցված անձն անցյալում կատարել է այնպիսի արարք, որը Կենտրոնական բանկի խորհրդի իրավական ակտերով սահմանված կարգով հիմնավորված` Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ տվյալ անձի` որպես վարկային կազմակերպության բարձրագույն կառավարման մարմնի որոշումների կայացման ժամանակ ձայնի իրավունք ունեցող անդամի գործողությունները կարող են հանգեցնել վարկային կազմակերպության սնանկացման կամ ֆինանսական վիճակի վատթարացման կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկման.
    բ) անձը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
    գ) անձն օրինական ուժի մեջ մտած դատավճռով զրկվել է ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից.
    դ) անձը ճանաչվել է սնանկ և ունի չմարված (չներված) պարտավորություններ.
    ե) տվյալ գործարքն ուղղված է, հանգեցնում է կամ կարող է հանգեցնել ազատ տնտեսական մրցակցության սահմանափակմանը.
    զ) փաստաթղթերը ներկայացվել են Կենտրոնական բանկի սահմանած ձևի և կարգի խախտումներով, կամ ներկայացված փաստաթղթերում կամ տեղեկություններում արտացոլվել են կեղծ, անարժանահավատ տեղեկություններ.
    է) վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում ներդրվելիք կամ մասնակցության օտարման դիմաց տրվող միջոցները Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով ձեռք են բերվել հանցավոր կամ ոչ օրինական ճանապարհով: Առանց Կենտրոնական բանկի նախնական համաձայնության վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության ձեռքբերման պայմանագիրն առ ոչինչ է:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  10

2․1․ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից նախնական համաձայնության տրամադրման օրվանից հետո՝ մինչև նշանակալից մասնակցության փաստացի ձեռքբերումը, սույն մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առաջացման դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի դադարեցնելու նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության գործողությունը.
3. Վարկային կազմակերպությունը պարտավոր է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափանիշներով վարկային կազմակերպության իրական շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ տեղեկություններ ներկայացնել Կենտրոնական բանկ՝ սույն օրենքով և Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան։