Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 18 Բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու սահմանափակումները. 1. Անձը կամ փոխկապակցված անձինք մեկ կամ մի քանի գործարքների հետևանքով բանկի կանոնադրական հիմնադրամում կարող են նշանակալից մասնակցություն ձեռք բերել միայն Կենտրոնական բանկի նախնական համաձայնությամբ: Բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնությունն ստանալու համար բանկի միջնորդությամբ անձը Կենտրոնական բանկ է ներկայացնում հայտարարություն այն մասին, որ իր մասնակցության միջոցով որևէ այլ անձ ստեղծվող բանկում անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձի կարգավիճակ ձեռք չի բերում, հակառակ դեպքում այդ անձը պարտավոր է ներկայացնել նաև անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձանց վերաբերյալ Կենտրոնական բանկի սահմանած փաստաթղթերը: Անուղղակի նշանակալից մասնակցի կարգավիճակ ձեռք բերելու համար սույն հոդվածով սահմանված կարգով պահանջվում է Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը: Բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնությունն ստանալու համար բանկի միջնորդությամբ անձը Կենտրոնական բանկ պետք է ներկայացնի նաև ներդրվող միջոցների ծագման օրինականության վերաբերյալ բավարար և ամբողջական հիմնավորումներ (փաստաթղթեր, տեղեկություններ և այլն), ինչպես նաև Կենտրոնական բանկի սահմանած ձևով այն իրավաբանական անձանց վերաբերյալ տվյալները (այդ թվում՝ անվանումը, գտնվելու վայրը, ֆինանսական հաշվետվությունները, տեղեկություններ ղեկավարների մասին, տեղեկություններ նշանակալից մասնակցություն ունեցող անձանց մասին), որոնցում բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը հանդիսանում է նշանակալից մասնակցություն ունեցող անձ: Բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնությունն ստանալու համար բանկի միջնորդությամբ անձի կամ փոխկապակցված անձանց կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող սույն մասի երկրորդ և երրորդ պարբերություններով սահմանված փաստաթղթերի և այլ փաստաթղթերի, տեղեկությունների ցանկը, ձևը, դրանց ներկայացման կարգը և պայմանները սահմանում է Կենտրոնական բանկը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 18 Կենտրոնական բանկը սույն մասով սահմանված կարգով պահանջվող բոլոր փաստաթղթերն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, քննում է դրանք: Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով մեկամսյա ժամկետը կարող է Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ կասեցվել: Կենտրոնական բանկի կողմից մեկամսյա ժամկետում դիմումը չմերժելու կամ մեկամսյա ժամկետը կասեցնելու մասին անձին չտեղեկացնելու դեպքում համաձայնությունը համարվում է տրված. 2. Կենտրոնական բանկը մերժում է դիմումը` 10-օրյա ժամկետում ծանուցելով դիմողին, եթե` ա) անձը դիտավորությամբ կատարված հանցագործություն կատարելու համար չմարված կամ չվերացված դատվածություն ունի. ա.1) անձը ներառված է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով հրապարակված զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում. բ) անձն օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով զրկվել է ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից. գ) անձը սնանկ է ճանաչվել և չմարված (չներված) պարտավորություններ ունի. դ) անձի գործողությունները նախկինում հանգեցրել են բանկի կամ այլ անձի սնանկացմանը. ե) տվյալ անձը կամ փոխկապակցված անձինք անցյալում կատարել են այնպիսի արարք, որը Կենտրոնական բանկի խորհրդի իրավական ակտերով հաստատված կարգով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ տվյալ անձի` որպես բանկի բարձրագույն կառավարման մարմնի որոշումների կայացման ժամանակ ձայնի իրավունք ունեցող անդամի, գործողությունները կարող են հանգեցնել բանկի սնանկացման կամ ֆինանսական վիճակի վատթարացման, կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկման. զ) տվյալ գործարքն ուղղված է, կամ հանգեցնում է, կամ կարող է հանգեցնել ազատ տնտեսական մրցակցության սահմանափակմանը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 18 է) տվյալ գործարքի հետևանքով բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը և նրա հետ փոխկապակցված անձինք Հայաստանի Հանրապետության բանկային շուկայում տվյալ գործարքի հետևանքով ձեռք են բերում գերիշխող դիրք, որն իրենց հնարավորություն է տալիս կանխորոշել սույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված գործառնությունների կամ դրանցից թեկուզ մեկի շուկայական սակագները կամ պայմանները. ը) փաստաթղթերը ներկայացվել են Կենտրոնական բանկի սահմանած ձևի և կարգի խախտումներով, կամ ներկայացված փաստաթղթերում կամ տեղեկություններում արտացոլվել են կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ. թ) տվյալ գործարքի հետևանքով բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող մասնակիցը կամ նրա հետ փոխկապակցված անձը Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով գտնվում է ֆինանսական վատ վիճակում կամ նշանակալից մասնակցի կամ նրա հետ փոխկապակցված անձանց ֆինանսական վիճակի վատթարացումը կարող է պատճառ հանդիսանալ բանկի ֆինանսական վիճակի վատթարացման, կամ բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձանց և (կամ) նրանց հետ փոխկապակցված անձանց գործունեությունը կամ բանկի հետ նրանց փոխհարաբերությունների բնույթը Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով կարող է խոչընդոտել Կենտրոնական բանկի կողմից արդյունավետ վերահսկողության իրականացմանը կամ թույլ չի տալիս բացահայտելու կամ արդյունավետ կառավարելու բանկի ռիսկերը. ժ) անձը չի ներկայացնում իր կողմից ներդրվող միջոցների ծագման օրինականության վերաբերյալ բավարար և ամբողջական հիմնավորումներ (փաստաթղթեր, տեղեկություններ և այլն): Առանց Կենտրոնական բանկի նախնական համաձայնության, բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցության ձեռքբերման պայմանագիրն առ ոչինչ է: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 18 5. Օֆշորային տարածքներում մշտական բնակության վայր ունեցող կամ գործունեություն ծավալող ֆիզիկական անձինք, ինչպես նաև այդ տարածքներում ստեղծված կամ գրանցված իրավաբանական, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող անձինք կամ սույն կետով սահմանված անձանց հետ փոխկապակցված անձինք մեկ կամ մի քանի գործարքների հետևանքով բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցություն (անկախ մասնակցության չափից) կարող են ձեռք բերել բացառապես սույն հոդվածով սահմանված կարգով` Կենտրոնական բանկի նախնական համաձայնությամբ: Օֆշորային տարածքների ցանկը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը: Սույն կետով սահմանված անձանց կամ նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ ստեղծված իրավաբանական անձինք բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցություն (անկախ դրա չափից) կարող են ձեռք բերել բացառապես սույն հոդվածով սահմանված կարգով` Կենտրոնական բանկի նախնական համաձայնությամբ. 6. Սույն հոդվածով սահմանված կարգով Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը պահանջվում է յուրաքանչյուր նոր գործարքի կամ գործարքների իրականացման դեպքում, որոնց արդյունքում անձի և (կամ) փոխկապակցված անձանց մասնակցությունը բանկի կանոնադրական կապիտալում կգերազանցի համապատասխանաբար 10, 20 տոկոսը, 50 և 75 տոկոսը. 7. Կենտրոնական բանկի խորհրդի կողմից նախնական համաձայնության տրամադրման օրվանից հետո՝ մինչև նշանակալից մասնակցության փաստացի ձեռքբերումը, սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առաջացման դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի դադարեցնելու նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության գործողությունը։ |