FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  1

ՕՐԵՆՔԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ և ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ.
1. Սույն օրենքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին (այսուհետ` Օրենսգիրք) համապատասխան սահմանում է բաժնետիրական ընկերությունների իրավական վիճակը, նրանց ստեղծման, գործունեության իրականացման և դադարեցման կարգը, բաժնետերերի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև ապահովում է բաժնետերերի, պարտատերերի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը.
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում ստեղծված կամ ստեղծվող բաժնետիրական ընկերությունների վրա.
3. Բաժնետիրական ընկերությունների գործունեությունը կարգավորվում է Օրենսգրքով, սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով.
4. Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային, ապահովագրական, հանրային հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների և այլ գործունեության բնագավառներում բաժնետիրական ընկերությունների ստեղծման, վերակազմակերպման և լուծարման կարգի և իրավական վիճակի առանձնահատկությունները սահմանվում են այլ օրենքներով և իրավական ակտերով.
4.1. Սույն օրենքի դրույթները տարածվում են ներդրումային ֆոնդերի հետ կապված հարաբերությունների վրա, եթե այլ կարգավորում նախատեսված չէ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.
4.2) սույն օրենքի դրույթները տարածվում են հանրային հեռուստաընկերությունների և հանրային ռադիոընկերությունների վրա, եթե այլ կարգավորում նախատեսված չէ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.
5. Մասնավորեցման նպատակով պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպման, ընկերությունների ստեղծման, լրացուցիչ բաժնետոմսերի, պարտատոմսերի թողարկման առանձնահատկությունները սահմանվում են մասնավորեցումը (ապապետականացումը) կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով.
6. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են բաժնետիրական ընկերությունների գործունեությունը կարգավորող այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրերի նորմերը.
7. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  1

1) անվանատեր` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 197-րդ հոդվածի 1-ին մասում նշված իրավասու անվանատեր: Սույն օրենքում այլ բան նախատեսված չլինելու դեպքում անվանատեր հասկացությունը ներառում է հայաստանյան անվանատերերին և օտարերկրյա անվանատերերին.
    2) հայաստանյան անվանատեր` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 197-րդ հոդվածի 3-րդ մասում նշված հայաստանյան պահառու (անվանատեր).
    3) օտարերկրյա անվանատեր` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 197-րդ հոդվածի 3-րդ մասում նշված օտարերկրյա պահառու (անվանատեր).
    4) ռեեստրավար` սույն օրենքի 51-րդ հոդվածին համապատասխան՝ Ընկերության բաժնետերերի (անվանատերերի) ռեեստրի վարումն իրականացնող անձ: