Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 251 «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգի բովանդակությունն ու կիրառումը. 1. «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգն օտարերկրյա ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսային ընթացակարգ է, որին համապատասխան՝ այդպիսի ապրանքներն անհատույց հանձնվում են անդամ պետության սեփականությանը (եկամտին)՝ առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման՝ պահպանելով այդպիսի մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման պայմանները. 2. «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները ձեռք են բերում Միության ապրանքի կարգավիճակ. 3. «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգը չի կիրառվում հետևյալ ապրանքների նկատմամբ՝ 1) ապրանքներ, որոնց շրջանառությունն արգելված է այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի սեփականությանը (եկամտին) պլանավորվում է փոխանցել այդպիսի ապրանքները. 2) պիտանիության (սպառման, իրացման) ժամկետը լրացած ապրանքներ. 4. «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգի կիրառման կարգը սահմանվում է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ: |