FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  53

Սույն օրենքի խախտումների համար կիրառվող պատասխանատվության միջոցները.
1. Սույն օրենքի խախտման դեպքում Վերահսկող մարմինը կազմակերպչի նկատմամբ կիրառում է պատասխանատվության հետևյալ միջոցները.
    1) նախազգուշացում և խախտումները վերացնելու հանձնարարական.
    2) տուգանք.
2. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մասի 4-րդ կետի «թ» ենթակետի կամ 8-րդ կետի «դ» ենթակետի կամ 21-րդ հոդվածի 1-ին մասի պահանջի խախտման դեպքում պատասխանատվության միջոցը կիրառվում է «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքի համաձայն.
3. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մասի 4-րդ կետի «դ» ենթակետի կամ 10-րդ կետի պահանջի խախտման դեպքում պատասխանատվության միջոցը կիրառվում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի համաձայն.
4. Վերահսկող մարմինը լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման հիմք հայտնաբերելու դեպքում գրավոր դիմում է Լիազոր մարմին՝ կասեցման կամ դադարեցման գործընթացն իրականացնելու համար ներկայացնելով տվյալ վարույթն իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը.
5. Սույն օրենքի խախտման դեպքում Լիազոր մարմինը կազմակերպչի նկատմամբ կիրառում է պատասխանատվության հետևյալ միջոցները.
    1) լիցենզիայի գործողության կասեցում.
    2) լիցենզիայի գործողության դադարեցում: