Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 95 Ապրանքների բացթողման մերժումը. 1. Սույն օրենքով և Միության մաքսային օրենսգրքով սահմանված` ապրանքների բացթողման համար նախատեսված պահանջները և պայմանները պահպանված չլինելու դեպքում մաքսային մարմինը մերժում է ապրանքների բացթողումը. 2. Ապրանքների բացթողման մերժումը ձևակերպելիս մաքսային մարմինը նշում է ապրանքների բացթողումը մերժելու պատճառները՝ Միության մաքսային օրենսգրքի 125-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև կարող է նշել մերժման պատճառների վերացման հնարավոր տարբերակները. 3. Միության մաքսային օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Կոմիտեն սահմանում է ապրանքների բացթողումը մերժելու հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կարգը Հանձնաժողովի որոշմամբ չկարգավորված մասով. 4. Ապրանքների բացթողման մերժումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ |