FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

article  11

Փրկարար ուժերի ընդգրկումը փրկարարական աշխատանքներում.
1. Փրկարար ուժերն արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին ներգրավվում են`
    ա) համաձայն արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության պլանների.
    բ) համաձայն քաղաքացիական պաշտպանության պլանների.
    գ) մոնիտորինգի արդյունքներում հայտնաբերված արտակարգ իրավիճակի իրական վտանգ ներկայացնող վայրերում` լիազոր մարմնի որոշմամբ.
2. Կազմակերպություններում փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը կատարվում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության պլանների համաձայն.
3. Փրկարար ուժերը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ.
3.1. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներում փրկարար ուժերի ներգրավման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
4. Փրկարար ուժերի անձնակազմը, տրանսպորտային և տեխնիկական միջոցները չեն կարող ընդգրկվել փրկարարական աշխատանքներին չառնչվող աշխատանքներում: