FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  16.1

Ընթերական` կատարողական գործողություններով.
1. Պարտապանին պատկանող բնակարանների, շենքերի և շինությունների բացման, պարտապանին պատկանող, սակայն այլ անձանց զբաղեցրած բնակարանների, շենքերի և շինությունների բացման, զննության, ինչպես նաև պարտապանին պատկանող, սակայն այլ անձանց մոտ գտնվող պարտապանի գույքի առգրավման հետ կապված կատարողական գործողություններին ընթերակաների մասնակցությունը պարտադիր է.
2. Հարկադիր կատարողի նախաձեռնությամբ ընթերականեր կարող են հրավիրվել նաև այլ դեպքերում.
3. Ընթերական կատարողական վարույթով չշահագրգռված` Հայաստանի Հանրապետության չափահաս քաղաքացին է, որին հարկադիր կատարողը հրավիրում է մասնակցելու կատարողական գործողությունների կատարմանը` հաստատելու համար դրա կատարման փաստը, բովանդակությունը, ընթացքը և արդյունքները.
4. Ընթերական պետք է ունակ լինի լրիվ և ճշտորեն ընկալելու իր ներկայությամբ կատարվող գործողությունները.
5. Ընթերական պարտավոր է`
    1) հարկադիր կատարողի պահանջով տեղեկություններ հայտնել համապատասխան կատարողական վարույթի կողմի հետ իր հարաբերությունների մասին.
    2) ենթարկվել հարկադիր կատարողի օրինական կարգադրություններին.
    3) չլքել համապատասխան կատարողական գործողությունների վայրը՝ առանց հարկադիր կատարողի թույլտվության.
    4) ստորագրել համապատասխան արձանագրությունը` վերջինիս մասին դիտողություններ անելով կամ առանց դրանց.
6. Ընթերակայի կողմից իր պարտականությունները չկատարելն առաջ է բերում օրենքով նախատեսված պատասխանատվություն.
7. Ընթերական իրավունք ունի`
    1) ծանոթանալու համապատասխան արձանագրությանը.
    2) արձանագրությանը ծանոթանալիս անելու դիտողություններ, որոնք ներառվում են արձանագրության մեջ: