FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  112

Դրամական պահանջի ապահովման վարույթով արգելադրված գույքի փոխարինումը և գույքն արգելանքից հանելը պարտապանի միջնորդությամբ.
1. Եթե կատարման ենթակա ակտով չի արգելադրվել կոնկրետ գույք, ապա դրամական պահանջի ապահովման վարույթով պարտապանը կարող է հարկադիր կատարողին միջնորդություն ներկայացնել արգելանքն այլ անձանց իրավունքներով չծանրաբեռնված և իրեն միանձնյա սեփականության իրավունքով պատկանող այլ գույքի վրա դնելու կամ կատարման ենթակա ակտով ապահովված պահանջի (այսուհետ սույն հոդվածում՝ ապահովված պահանջ) չափը գերազանցող գույքն արգելանքից հանելու մասին` կցելով այլ գույքի կամ արգելադրված գույքի լիկվիդացիոն արժեքի` ապահովված պահանջի չափը գերազանցելու վերաբերյալ գնահատման եզրակացությունը՝ տրված սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխանող անձի կողմից, և միջնորդության ու գույքի գնահատման եզրակացության պատճենները պահանջատիրոջ կողմից ստանալը հավաստող ապացույց.
2. Գույքի գնահատման եզրակացության մեջ նշված գույքի արժեքի հետ համաձայն չլինելու դեպքում պահանջատերը միջնորդությունն ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, կարող է եզրակացության արժանահավատության վերաբերյալ առարկություն ներկայացնել հարկադիր կատարողին.
3. Հարկադիր կատարողն առարկությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, գնահատման եզրակացության արժանահավատությունն ստուգելու նպատակով նշանակում է փորձաքննություն.
4. Եթե փորձաքննության արդյունքներով հաստատվում է առաջարկվող կամ արգելադրված գույքի՝ ապահովված պահանջի չափից պակաս լիկվիդացիոն արժեքը, ապա պարտապանի միջնորդությունը մերժվում է.
5. Եթե պարտապանի միջնորդության մեջ նշված գույքի լիկվիդացիոն արժեքը համապատասխանում կամ գերազանցում է ապահովված պահանջի չափին, ապա հարկադիր կատարողն արգելանք է դնում միջնորդությամբ նշված գույքի վրա և արգելանքից հանում է նախկինում արգելադրված կամ ապահովված պահանջի չափը գերազանցող գույքը.
6. Հարկադիր կատարողն արգելանքից հանում է պարտապանի գույքը և արգելանք է դնում Հայաստանի Հանրապետությունում գործող բանկում պարտապանի բանկային (ներառյալ ավանդային) հաշվին առկա կամ պարտապանի կողմից Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին վճարված՝ ապահովված պահանջին համարժեք դրամական միջոցների վրա, եթե այդ մասին միջնորդել է պարտապանը։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  112

7. Հարկադիր կատարողը պարտապանի միջնորդությամբ արգելանքից հանում է պարտապանի գույքը, եթե ներկայացվել է ապահովված պահանջի չափին համարժեք բանկային երաշխիք՝ տրված Հայաստանի Հանրապետությունում գործող բանկից.
8. Սույն հոդվածով սահմանված կանոնները և սույն օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը դրամական պահանջի ապահովման վարույթով կիրառվում են միմյանցից անկախ։