FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  39

Հայրության (մայրության) վիճարկումը.
1. Սույն օրենսգրքի 38-րդ հոդվածին համապատասխան՝ ծննդի պետական գրանցման գրքում ծնողների վերաբերյալ կատարած գրառումը կարող է վիճարկվել դատական կարգով որպես երեխայի հայր կամ մայր գրառված անձի կամ, փաստորեն, երեխայի հայր կամ մայր համարվող անձի պահանջով, խնամակալի (հոգաբարձուի), դատարանի կողմից անգործունակ ճանաչված ծնողի խնամակալի, դատարանի կողմից սահմանափակ գործունակ ճանաչված ծնողի հոգաբարձուի, ինչպես նաև չափահաս դարձած անձի պահանջով.
2. Երեխայի նկատմամբ հայրության ճանաչումը վերացնելու դեպքում կատարված ծախսերը, որոնք նախքան հայրության ճանաչման վերացումը կատարվել են երեխայի նկատմամբ հայրություն ճանաչած անձի կողմից, հատուցման և վերադարձման ենթակա չեն, եթե ապացուցվի, որ որպես երեխայի հայր գրառվելու պահին այդ անձին հայտնի է եղել, որ ինքը չի համարվում երեխայի կենսաբանական հայրը.
3. Ամուսինը, որն օրենքով սահմանված կարգով գրավոր համաձայնություն է տվել կիրառելու արհեստական սաղմնավորման կամ սաղմի պատվաստման մեթոդները, երեխայի ծնունդը գրանցելուց հետո իրավունք չունի վիճարկելու այդ ճանապարհով ծնված երեխայի հայրությունը.
3.1. Այն անձը, որը համաձայնություն է տվել կատարելու սաղմի պատվաստում և պտղի հասունացում այլ կնոջ միջոցով, երեխայի ծնունդը գրանցելուց հետո իրավունք չունի վիճարկելու այդ ճանապարհով ծնված երեխայի՝ իրենից սերված լինելու փաստը: