FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  422

Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելը.
1. Դատարանը բողոքն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, որոշում է կայացնում նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելու մասին, եթե՝
    1) չեն պահպանվել սույն օրենսգրքի 421-րդ հոդվածի պահանջները.
    2) տվյալ գործով կամ տվյալ հարցով վերադաս դատարանի` օրինական ուժի մեջ գտնվող դատական ակտի առկայության պայմաններում բողոք է բերվել ստորադաս դատարանի դատական ակտի դեմ.
    3) բողոքի շրջանակներում ակնհայտորեն հիմնավորված չէ նոր երևան եկած կամ նոր հանգամանքի առկայությունը.
2. Դատական ակտի վերանայման բողոքը վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների կողմից ենթակա է վերադարձման նաև համապատասխանաբար սույն օրենսգրքի 371-րդ և 395-րդ հոդվածներով սահմանված հիմքերով.
3. Դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշվում են բողոքում թույլ տրված բոլոր առերևույթ խախտումները: Նման որոշում կայացնելու դեպքում բողոք բերած անձին ուղարկվում է միայն դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելու մասին որոշումը.
4. Սույն օրենսգրքի 420-րդ հոդվածի պահանջների խախտման, սահմանված ժամկետը լրանալուց հետո բողոքը ներկայացվելու և սահմանված ժամկետը վերականգնելու միջնորդություն չպարունակելու կամ մեկից ավելի դատական ակտերի դեմ բողոք բերված լինելու կամ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտման հիմքերով բողոքը վերադարձնելու որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, թույլ տրված խախտումները վերացվելու և կրկին ներկայացվելու դեպքում դատարանը մեկամսյա ժամկետում որոշում է կայացնում նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման վարույթ հարուցելու մասին: Բողոքը կրկին ներկայացվելու դեպքում խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրամադրվում.
5. Վերաքննիչ դատարանի` դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` այն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում: Որոշումը Վճռաբեկ դատարանի կողմից վերացվելու դեպքում դատարանը գործն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, կայացնում է նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու մասին որոշում: