Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 10 Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը. Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ա) իրականացնում է քաղաքացիական պաշտպանության ընդհանուր ղեկավարումը. բ) ապահովում է քաղաքացիական պաշտպանության բնագավառում պետական միասնական քաղաքականության իրականացումը. գ) սահմանում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման կարգը. դ) հաստատում է քաղաքացիական պաշտպանության զարգացման ծրագրերը և վերահսկում է դրանց կատարումը. ե) սահմանում է քաղաքացիական պաշտպանության խմբին դասվող տարածքների ցանկը` ըստ վտանգավորության աստիճանի. զ) սահմանում է քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ու կազմավորումների ստեղծման, նախապատրաստման և գործունեության կարգը. է) հաստատում է հատուկ, կարևորագույն օբյեկտների, ինչպես նաև առարկաների, գործընթացների, նախագծերի և լուծումների պետական փորձաքննության իրականացման կարգը. ը) հաստատում է բնակչության ազդարարման և իրազեկման կարգը. թ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ: |