FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ

article  15

Ներքին գործերի նախարարության լիազորություններն ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում.
1. Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում ներքին գործերի նախարարությունը`
    1) ապահովում է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում ոստիկանության իրավասու ծառայողների վերապատրաստումը, որի կարգը սահմանում է ներքին գործերի նախարարը.
    2) սահմանում է կանխարգելիչ հաշվառման վերցնելու կարգը, ինչպես նաև կանխարգելիչ հաշվառման շրջանակում ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրելը կանխարգելելու նպատակով ամսական առնվազն մեկ հանդիպում ունենում հաշվառված անձանց հետ.
    3) իրենց նկատմամբ ընտանեկան և կենցաղային բռնություն կիրառված լինելու մասին հաղորդմամբ ոստիկանություն դիմած անձանց իրազեկում է սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված պաշտպանության միջոցների մասին, պարզաբանում է նրանց իրավունքները և հասանելի ծառայություններից օգտվելու հնարավորությունը, անհրաժեշտության դեպքում նրանց ուղղորդում է աջակցության կենտրոններ, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով որոշում է կայացնում ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին և նրանց խնամքի տակ գտնվող անձանց ապաստարանում տեղավորելու մասին.
    4) կազմակերպում է ոստիկանության իրավասու ծառայողների` ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման և ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության վերաբերյալ պարբերական վերապատրաստումներ, ինչպես նաև ապահովում է այլ մարմինների և կազմակերպությունների կողմից կազմակերպվող վերապատրաստումներին նրանց մասնակցությունը.
    5) կայացնում է սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված անհետաձգելի միջամտության որոշումներ, ինչպես նաև հսկողություն է իրականացնում անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների համապատասխան պահանջների կատարման նկատմամբ՝ ներքին գործերի նախարարի սահմանած կարգին համապատասխան, բացառությամբ էլեկտրոնային հսկողության միջոցների.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ

article  15

6) կիրառում է սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված և ներքին գործերի նախարարի կողմից սահմանված՝ անմիջականորեն սպառնացող վտանգի գնահատման չափորոշիչները և կազմակերպում ոստիկանության իրավասու ծառայողների պարտադիր վերապատրաստումները հիշյալ չափորոշիչների կիրառման առանձնահատկություններին ծանոթացնելու նպատակով.
    7) Լիազոր մարմնին տրամադրում է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի վերաբերյալ իր վարած վիճակագրությունը: