Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ article 10 Սուրհանդակային կապի մարմնի աշխատակիցների իրավական պաշտպանությունը և սոցիալական պաշտպանվածությունը. 1. Սուրհանդակային կապի մարմնի աշխատակիցները ծառայողական պարտականությունները կատարելիս գտնվում են պետության պաշտպանության ներքո. 2. Սուրհանդակային կապի մարմնի աշխատակիցների ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելը, ծառայողական պարտականությունները կատարող աշխատակցին դիմադրելը, պատվին ու արժանապատվությանը վիրավորանք հասցնելը, բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքն առաջացնում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն. 3. Ծառայողական պարտականությունների հետ կապված` սուրհանդակային կապի մարմնի աշխատակցի և նրա ընտանիքի անդամների կյանքի ու առողջության, պատվի, արժանապատվության և գույքի պաշտպանությունը հանցավոր ոտնձգություններից կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով. 4. Սուրհանդակային կապի մարմնի աշխատակիցների` Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գործուղվելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով. 5. Սուրհանդակային կապի մարմնի աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանվածությունն իրականացվում է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով` ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների համար սահմանված կարգով: |