FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  16

Անտառների պետական հաշվառումը և անտառային պետական կադաստրի վարումը.
1. Անտառների և անտառային հողերի պետական հաշվառումը և անտառային պետական կադաստրի վարումը իրականացվում են անտառների կայուն կառավարման, անտառների քանակական և որակական փոփոխությունների պարբերական գրանցման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանը, տեղական ինքնակառավարման մարմիններին, շահագրգիռ իրավաբանական անձանց և քաղաքացիներին անտառային հողերի մասին տեղեկություններով ապահովելու նպատակով.
2. Անտառների պետական հաշվառման և անտառային պետական կադաստրի վարման տվյալները կարող են օգտագործվել անտառային հողերի վրա աշխատանքների կազմակերպման և կատարման, անտառների նպատակային, ինչպես նաև գործառնական նշանակությունը փոխելու, անտառօգտագործողների տնտեսական գործունեության գնահատման նպատակով.
3. Անտառների պետական հաշվառումն իրականացվում է հինգ տարին մեկ անգամ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին.
4. Անտառային պետական կադաստրի և անտառների պետական հաշվառման տվյալները մատչելի են բոլորի համար.
5. Անտառային պետական կադաստրի վարման և անտառների պետական հաշվառման ու տվյալների տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: