Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 29 Հանրային աշխատանքների կատարումը. 1. Հանրային աշխատանքների կատարման նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 26-րդ հոդվածով նախատեսված կարգավորումները՝ հաշվի առնելով սույն գլխով նախատեսված առանձնահատկությունները. 2. Հանրային աշխատանքների դատապարտված անձի նկատմամբ ցանկացած դեպքում Պրոբացիայի ծառայությունը կազմում է վերահսկողության պլան. 3. Հանրային աշխատանքների կատարման ժամկետի սկիզբը հաշվարկվում է դատապարտյալի` հանրային աշխատանքներում փաստացի ներգրավվելու պահից. 4. Դատապարտյալը պարտավոր է հանրային աշխատանքների կատարման ընթացքում պահպանել այն մարմինների կամ կազմակերպությունների ներքին կարգապահական կանոնները, որտեղ նա կատարում է հանրային աշխատանքները, դրսևորել բարեխիղճ վերաբերմունք իրեն հանձնարարված աշխատանքի նկատմամբ, աշխատել իր համար որոշված վայրերում, ինչպես նաև բնակության վայրը փոխելու դեպքում այդ մասին անհապաղ տեղյակ պահել Պրոբացիայի ծառայությանը. 5. Հանրային աշխատանքների կատարումը կարող է իրականացվել էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ. 6. Աշխատանքի հիմնական վայրում դատապարտյալին ամենամյա արձակուրդ տրամադրելը չի կասեցնում հանրային աշխատանքների կատարումը. 7. Հանրային աշխատանքների կատարման ընթացքում դատապարտյալի բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպվում են, և ստացած վնասվածքների դիմաց փոխհատուցումը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով. 8. Եթե հանրային աշխատանքները նշանակելուց հետո անձն անցել է զինվորական ծառայության, կամ տեղի է ունեցել դատապարտյալի առողջական վիճակի այնպիսի վատթարացում, որը, դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն, զրկել է նրան հանրային աշխատանքների հետագա կատարման հնարավորությունից, ապա անձին պատժի հետագա կրումից ազատելու համար Պրոբացիայի ծառայությունը կամ դատապարտյալը միջնորդություն է ներկայացնում դատարան։ |
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 29 9. Եթե հանրային աշխատանքները նշանակելուց հետո կամ կատարման ընթացքում դատապարտյալը ֆունկցիոնալության սահմանափակման պատճառով չի կարող կատարել նշանակված հանրային աշխատանքները, կամ լրացել է նրա վաթսունհինգ տարին, ապա Պրոբացիայի ծառայությունը կարող է փոխել նշանակված հանրային աշխատանքների բնույթը՝ հաշվի առնելով դատապարտյալի կարգավիճակը. 10. Եթե հանրային աշխատանքները նշանակելուց հետո կամ կատարման ընթացքում պարզվել է, որ դատապարտյալը հղի է, ապա Պրոբացիայի ծառայությունը դիմում է դատարան՝ հանրային աշխատանքների կատարումը հետաձգելու միջնորդությամբ. 11. Դատապարտյալի նկատմամբ ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոցի կիրառման կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժ նշանակվելու դեպքում հանրային աշխատանքների ձևով նշանակված պատժի կատարումը կասեցվում է մինչև համապատասխանաբար նշված խափանման միջոցի ժամկետը լրանալը կամ այն փոփոխելը կամ վերացնելը կամ նշանակված պատժի կրման ավարտը: Այդ դեպքում հանրային աշխատանքների կատարման կասեցումը վերացնում է Պրոբացիայի ծառայությունը, իսկ պատժի կատարումը շարունակվում է ընդհանուր կարգով: |