Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 43 Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով տրամադրված ընդերքի տեղամասի ընդլայնումը. 1. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք ստացած անձը կարող է դիմել լիազոր մարմին` երկրաբանական ուսումնասիրության նպատակով իրեն տրամադրված ընդերքի տեղամասի ընդլայնման համար` կից ներկայացնելով երկրաբանական ուսումնասիրության փոփոխված ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով. 2. Ընդերքի տեղամասի ընդլայնման վերաբերյալ դիմումը լիազոր մարմին կարող է ներկայացվել երկրաբանական ուսումնասիրության ծրագրով նախատեսված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների առնվազն կեսը կատարելուց հետո, որի անհրաժեշտությունը պետք է հիմնավորվի ուսումնասիրության հիման վրա ստացված տեղեկատվությամբ: Ընդերքի տեղամասն ընդհանուր առմամբ կարող է ընդլայնվել ոչ ավելի, քան մեկ անգամ. 3. Ընդերքի տեղամասի ընդլայնման համար ներկայացված դիմումի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 40-րդ հոդվածի 2-4-րդ և 6-րդ և 7-րդ մասերով սահմանված կանոնները. 4. Լիազոր մարմինը մերժում է սույն հոդվածով նախատեսված ընդերքի տեղամասի ընդլայնման վերաբերյալ ներկայացված դիմումը սույն օրենսգրքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի 3-5-րդ կետերով նախատեսված դեպքերում, ինչպես նաև եթե ընդլայնման վերաբերյալ դիմում է ներկայացվել ընդերքի այնպիսի տեղամասի համար, որը գտնվում է օրենսգրքի 26-րդ հոդվածով սահմանված տարածքներում. 4.1. Լիազոր մարմինը մերժում է ընդերքի տեղամասի ընդլայնման վերաբերյալ ներկայացված դիմումը, եթե ընդերքօգտագործողը չի կատարել շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին՝ դիմումի ներկայացման օրվա դրությամբ նախատեսված հատկացումները. 5. Դիմումի մերժման որոշման մեջ նշվում են մերժման բոլոր հիմքերը: |
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 43 7. Լիազոր մարմնից ծանուցումն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, դիմումատուն ներկայանում է ընդերքի երկրաբանական ուսումնասիրության պայմանագրի համապատասխան փոփոխությունն իր կողմից վավերացվելու համար, որից հետո` 10-օրյա ժամկետում, տրվում է ընդերքօգտագործման իրավունքի համապատասխան փոփոխված տարբերակը: Նշված ժամկետներում դիմումատուի չներկայանալու դեպքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության համար տրամադրված տեղամասի ընդլայնում հայցելու դիմումը բավարարելու վերաբերյալ որոշումը համարվում է ուժը կորցրած: |