Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 6 ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ. 1. Ուսումնասիրությունն սկսելուց առաջ, տնտեսության ճյուղի տնտեսավարող սուբյեկտների գրավոր պահանջով կամ Լիազոր մարմնի նախաձեռնությամբ, տեղի են ունենում ներքին շուկայի պաշտպանության միջոցառումների շուրջ խորհրդակցություններ` Լիազոր մարմնի և տնտեսության ճյուղի տնտեսավարող սուբյեկտների միջև. 2. Խորհրդակցությունները պետք է տեղի ունենան սույն օրենքի 5-րդ հոդվածում նշված գրավոր դիմումը Լիազոր մարմին ներկայացնելուց հետո` 10 օրվա ընթացքում. 3. Խորհրդակցությունների ընթացքում քննարկվում են ուսումնասիրվող ապրանքի ներմուծման միտումների և պայմանների, դրա հետ կապված տնտեսական ու առևտրային իրադրության և կիրառվելիք միջոցառումների հետ կապված հարցերը. 4. Խորհրդակցությունները տեղի են ունենում նաև պաշտպանական միջոցառման կիրառման ընթացքում: Այդպիսի խորհրդակցությունները հրավիրվում են ոչ ուշ, քան միջոցառման կիրառման ժամկետի կեսը լրանալը, և դրանց ընթացքում քննարկվում են` ա) միջոցառման ունեցած ազդեցությունները. բ) միջոցառման ազատականացման ընթացքը և եղանակները. գ) միջոցառման հետագա կիրառման անհրաժեշտությունը: |