FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  43

Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների հանձնման կարգը, դրանց նկարագրությունների և նմուշների սահմանումը.
1. Հայաստանի Հանրապետության պետական պարգևները և պատվավոր կոչումները հանձնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը կամ նրա լիազորած անձը.
2. Զինծառայողներին Հայաստանի Հանրապետության պետական պարգևները կարող են հանձնվել զորամասում կամ ծառայության այլ վայրում.
3. Պարգևատրված անձին Հայաստանի Հանրապետության պետական պարգևի հետ հանձնվում են նաև համապատասխան շերտաձողիկ և վկայական, իսկ պատվավոր կոչումներ շնորհված անձանց՝ շնորհագիր, կրծքանշան ու վկայական.
4. Պետական պարգևների նկարագրությունները և նմուշները, դրանց վկայականների նմուշները, պետական պարգևների շերտաձողիկների նկարագրությունները և նմուշները, ինչպես նաև պատվավոր կոչումների շնորհագրի և կրծքանշանների նկարագրությունները և նմուշները սահմանվում են սույն օրենքի հավելված 1-ում և հավելված 2-ում.
5. Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները, պաշտոնատար և ֆիզիկական անձինք, ստեղծագործական միությունները, գիտական ընկերությունները, հասարակական և այլ կազմակերպությունները չեն կարող հիմնել շքանշաններ, իսկ նրանց հիմնած մեդալների կամ կրծքանշանների նմուշները չպետք է շփոթության աստիճանի նման լինեն Հայաստանի Հանրապետության շքանշաններին, մեդալներին և պատվավոր կոչման կրծքանշաններին.
6. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված մարմինների և կազմակերպությունների հիմնած մեդալների անվանումների մեջ պետք է նշվի համապատասխան մարմնի կամ կազմակերպության անվանումը.
7. Հետմահու պարգևատրման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական պարգևը շերտաձողիկի և վկայականի հետ հանձնվում է պարգևատրվածի ընտանիքին։