FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ

article  23

Մասնակից կազմակերպության անվճարունակությունը.
1. Մասնակից կազմակերպության անվճարունակության դեպքում նրա այն ակտիվները, որոնք ապահովում են կենտրոնացված թողարկողի կողմից այդ մասնակից կազմակերպությանը տրամադրված ապահովված վերաֆինանսավորման վարկերը, պետք է առանձնացվեն անվճարունակ ճանաչված մասնակից կազմակերպության այլ ակտիվներից և պարտավորություններից` «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.
2. Մասնակից կազմակերպության անվճարունակության դեպքում նրա այն ակտիվները, որոնք ապահովում են կենտրոնացված թողարկողի կողմից այդ մասնակից կազմակերպությանը տրամադրված ապահովված վերաֆինանսավորման վարկերը, կարող են գրանցվել կենտրոնացված թողարկողի անունով կամ կենտրոնացված թողարկողի հայեցողությամբ՝ փոխանցվել անվճարունակ չճանաչված այլ թողարկողի, ներառյալ` մասնակից կազմակերպության: