FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  186

Նախաքննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունը.
1. Վարույթի մասնավոր մասնակիցները, վկան և նրա փաստաբանն իրավունք ունեն հրապարակելու պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում իրենց հայտնի դարձած նախաքննության տվյալները, եթե քննիչը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկով գրավոր չի արգելել դրանց հրապարակումը: Այս դեպքում քննիչը պարտավոր է վարույթի մասնավոր մասնակցին, վկային և նրա փաստաբանին գրավոր նախազգուշացնել նախաքննության տվյալների հրապարակման համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին.
2. Նախաքննության տվյալների հրապարակումն արգելվում է, եթե դա կարող է`
    1) խոչընդոտել մինչդատական վարույթի բնականոն ընթացքին.
    2) դառնալ հանցանքի կատարման պատճառ.
    3) վտանգել վարույթի մասնակիցների կամ այլ անձանց իրավունքները կամ իրավաչափ շահերը.
    4) հանգեցնել օրենքով պահպանվող գաղտնիքի հրապարակման.
3. Նախաքննության տվյալների հրապարակման` սույն հոդվածով սահմանված արգելքները չեն տարածվում փաստաբանի և նրա վստահորդի միջև տեղեկությունների փոխանակման վրա: