Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 87 Ապահովագրական միջնորդությունը և դրա տեսակները. 1. Ապահովագրական միջնորդային գործունեությունն իրականացվում է ապահովագրական գործակալի գործունեություն կամ ապահովագրական բրոքերային գործունեություն իրականացնելու միջոցով. 2. Ապահովագրական բրոքերային գործունեություն կարող է իրականացնել միայն Կենտրոնական բանկի կողմից սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով ապահովագրական բրոքերի լիցենզիա ստացած իրավաբանական անձը. 3. Ապահովագրական գործակալի գործունեություն կարող են իրականացնել միայն Կենտրոնական բանկի` սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով միջնորդների ռեգիստրում որպես ապահովագրական գործակալ հաշվառված անձը. 4. Ապահովագրական գործակալի գործառնություններ կարող է իրականացնել միայն սույն օրենքի 90-րդ հոդվածով սահմանված ապահովագրական գործակալի պատասխանատու անձը. 5. Ապահովագրական բրոքերի գործառնություններ կարող է իրականացնել միայն սույն օրենքի 90-րդ հոդվածով սահմանված ապահովագրական բրոքերի պատասխանատու անձը: |