Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 12 Ջրային ռեսուրսների պահանջարկի գնահատման բաղադրիչները. 1. Ջրային ռեսուրսների պահանջարկի գնահատումը ներառում է, սակայն չի սահմանափակում հետևյալ ջրօգտագործումները (քանակ և որակ). 1) տնտեսական-կենցաղային, կենսական. 2) գյուղատնտեսական. 3) արդյունաբերական. 4) ձկնաբուծական. 5) ռեկրեացիոն. 6) էներգետիկ` էլեկտրաէներգիայի արտադրություն և սարքավորումների հովացում. ատոմային էլեկտրակայաններ. 7) միջազգային պարտավորություններ անդրսահմանային ջրային ռեսուրսների վերաբերյալ. 8) ջրային ռեսուրսների կուտակումներ. 2. Ջրային ռեսուրսների պահանջարկի գնահատումը ընդգրկում է` 1) ջրօգտագործման նպատակը, ջրապահանջի հիմնավորումը, ջրօգտագործման զարգացման հեռանկարը. 2) պահանջվող ջրի քանակը, ռեժիմը, ջրառի վայրը. 3) պահանջվող ջրի որակը. 4) ջրօգտագործումից ջրային ռեսուրսներին պատճառված աղտոտվածությունը: |