FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  843

Երկակի պահեստային վկայագրով ապրանք հանձնելը.
1. Ապրանքային պահեստն ապրանքը հանձնում է պահեստային և գրավային վկայագրերի (երկակի պահեստային վկայագիր) տիրոջը` փոխանակելով այդ երկու վկայագրերի հետ.
2. Գրավային վկայագիր չունեցող, բայց դրա հետ կապված պարտքի գումարը մուծած պահեստային վկայագրի տիրոջն ապրանքը պահեստից հանձնվում է` այն փոխանակելով պահեստային վկայագրի հետ` գրավային վկայագրի հետ կապված պարտքի ամբողջ գումարի վճարման անդորրագիր ներկայացնելու պայմանով.
3. Գրավային վկայագիր չունեցող և դրա հետ կապված` պարտքի գումարը չմուծած պահեստային վկայագրի տիրոջը սույն հոդվածի պահանջներին հակառակ ապրանքը հանձնած ապրանքային պահեստը, գրավային վկայագրի տիրոջ առջև պատասխանատվություն է կրում դրանով ապահովված ամբողջ գումարը վճարելու համար.
4. Պահեստային և գրավային վկայագրերի տերն իրավունք ունի պահանջել, որ ապրանքն իրեն հանձնվի մաս առ մաս: Ընդ որում, սկզբնական վկայագրերի փոխարեն նրան տրվում են նոր վկայագրեր` պահեստում մնացած ապրանքի վերաբերյալ: