FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ

article  21

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.
1. Հանձնաժողովը փորձագիտական եզրակացություն է տալիս Համալիր և Տարեկան ծրագրերի (հաշվետվությունների), ինչպես նաև դրանց իրականացումն ապահովելու նպատակով մշակված փաստաթղթերի վերաբերյալ` դրանց ստացման օրվանից` մեկամսյա ժամկետում.
2. Հանձնաժողովի եզրակացությունները և կազմած արձանագրությունները եռօրյա ժամկետում պաշտոնապես ուղարկվում են Հայաստանի Հանրապետության Նախագահին, Ազգային ժողով և կառավարություն.
3. Համալիր և Տարեկան ծրագրերի (հաշվետվությունների) վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացությունը ներառում է`
    ա) ծրագրային խնդիրների և միջոցառումների հիմնավորվածության աստիճանը.
    բ) ծրագրային խնդիրների և միջոցառումների ռեսուրսային, այդ թվում` ֆինանսական ապահովվածության գնահատականը.
    գ) սույն օրենքի պահանջներին ծրագրերի (հաշվետվությունների) համապատասխանության գնահատականը.
    դ) ծրագրերի (հաշվետվությունների) մշակման և քննարկման ընթացքում ստացված, ինչպես նաև նախնական փորձաքննության արդյունքում իր ներկայացրած առաջարկությունները ծրագրերում (հաշվետվություններում) ընդգրկելու կամ մերժելու մասին տեղեկանքը.
    ե) ծրագրերի մշակվածության և իրատեսության վերաբերյալ ամփոփ գնահատականը.
    զ) այլ տեղեկություններ և վերլուծություններ, որոնք Հանձնաժողովն անհրաժեշտ կհամարի ծրագրերի (հաշվետվությունների) վերաբերյալ լիարժեք փորձագիտական եզրակացություն ներկայացնելու համար.
4. Համալիր և Տարեկան ծրագրերը (հաշվետվությունները) Ազգային ժողովը քննարկում է Հանձնաժողովի եզրակացության առկայության դեպքում.
5. Հանձնաժողովի եզրակացությունն Ազգային ժողովի նիստում ներկայացնում է Հանձնաժողովի նախագահը: Եզրակացության քննարկումը կատարվում է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: