Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 33.1 Ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի՝ ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման կարգը. 1. Ընդհանուր ժողովն ընկերության բոլոր մասնակիցների միաձայն որոշմամբ կարող է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 886.2-րդ հոդվածով սահմանված փոխարկելի փոխառության պայմանագիր (որով ընկերությունը հանդիսանում է փոխառու, այդ թվում՝ այն դեպքում, երբ նման գործարքը խոշոր գործարք է) կնքելու մասին որոշում ընդունել: Ընկերության կնքած փոխարկելի փոխառության պայմանագրում (որով ընկերությունը հանդիսանում է փոխառու) փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշումը կայացնում է ընդհանուր ժողովը՝ ընկերության բոլոր մասնակիցների միաձայն որոշմամբ. 2. Ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի (որով ընկերությունը հանդիսանում է փոխառու)` ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը տեղի է ունենում ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի որոշմամբ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 33.1 3. Ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի (որով ընկերությունը հանդիսանում է փոխառու)՝ փոխատուն պայմանագրով սահմանված ժամկետում ընկերության գործադիր մարմին է ներկայացնում դիմում` ընկերության մասնակից հանդիսացող փոխատուի դեպքում` ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման վերաբերյալ` փոխատուի կողմից փոխարկելի փոխառությամբ սահմանված գումարի չափով լրացուցիչ ավանդի ներդրման հիման վրա նրա բաժնեմասի անվանական արժեքի` այդ չափով ավելացման, և փոխարկման եղանակով ավանդների ներդրման արդյունքների հաստատման և ընկերության կանոնադրության փոփոխությունները հաստատելու մասին որոշում կայացնելու մասին, իսկ ընկերության մասնակից չհանդիսացող փոխատուի դեպքում` նրան ընկերություն ընդունելու, ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման և փոխատուի կողմից փոխարկելի փոխառությամբ սահմանված գումարի չափով ավանդի ներդրման հիման վրա բաժնեմաս տրամադրելու (փոխարկման եղանակով ավանդների ներդրման արդյունքների հաստատման) և ընկերության կանոնադրության փոփոխությունները հաստատելու մասին որոշում կայացնելու մասին: Եթե փոխարկելի փոխառության պայմանագրով նախատեսված է, որ փոխարկումը պայմանավորված է պայմանագրով սահմանված պայմանների վրա հասնելով, ապա սույն մասում նշված դիմումը պետք է պարունակի այդ պայմանները վրա հասնելու հիմնավորումը։ Փոխարկելի փոխառության պայմանագրով կարող է սահմանվել, որ սույն մասում նշված դիմումը համարվում է ստացված` պայմանագրով սահմանված պայմանները վրա հասնելու դեպքում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 33.1 4. Ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի (որով ընկերությունը հանդիսանում է փոխառու)` սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դիմումը ընկերության գործադիր մարմնի կողմից ստացվելուց (պայմանագրով սահմանված դեպքում` ստացված համարվելուց), իսկ եթե փոխարկելի փոխառության պայմանագրով նախատեսված է, որ փոխարկումը պայմանավորված է պայմանագրով սահմանված պայմանների վրա հասնելով, ապա այդ պայմանների վրա հասնելուց և սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դիմումն ընկերության գործադիր մարմնի կողմից ստացվելուց (պայմանագրով սահմանված դեպքում` ստացված համարվելուց) հետո՝ 60-օրյա ժամկետում, ընկերությունը պարտավոր է կայացնել սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված համապատասխան որոշումները. 5. Սույն հոդվածով սահմանված դեպքերում` մասնակցի լրացուցիչ ավանդը, իսկ ընկերության մասնակից չհանդիսացող փոխատուի դեպքում ավանդը համարվում է լրիվ ծավալով վճարված սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված համապատասխան որոշումներն ընդունելու պահին. 6. Ընկերությունը չի կարող փոխարկելի փոխառության պայմանագիր կնքել ընկերության մասնակից չհանդիսացող փոխատուի հետ, եթե ընկերության կանոնադրությամբ արգելված է ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը երրորդ անձանց ավանդների հաշվին: |