Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 148 5. Արժեթղթերը հանձնելու առաջարկով հանդես եկող անձը պարտավոր է Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը ստանալու պահից` 5 աշխատանքային օրվա ընթացքում, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով հրապարակել արժեթղթերը հանձնելու առաջարկը: Առաջարկին զուգահեռ հրապարակվող կամ արժեթղթերի սեփականատերերին տրամադրվող բոլոր գովազդային և այլ նյութերը պետք է պարունակեն հայտարարագրում ներառված տեղեկությունները. 6. Կենտրոնական բանկը կարող է արժեթղթերը հանձնելու առաջարկությամբ հանդես եկող անձից պահանջել տվյալ առաջարկին վերաբերող ցանկացած փաստաթուղթ կամ տեղեկություն, այդ թվում՝ արժեթղթերի ձեռքբերման նպատակի, առաջարկի համար օգտագործվող միջոցների ծագման օրինականության վերաբերյալ. 7. Սույն հոդվածով նախատեսված առաջարկությունները, հայտարարությունները, հայտարարագրերը և դրանց լրացումները, տեղեկությունները, գովազդային և այլ նյութերը (այսուհետ՝ հայտարարություններ) պետք է ներկայացվեն նաև տվյալ արժեթղթերի թողարկողին ոչ ուշ, քան դրանց հրապարակման օրը. 8. Արժեթղթերի հանձնման առաջարկն ընդունելու կամ մերժելու մասին ցանկացած հրապարակային առաջարկություն կամ խորհուրդ պետք է կատարվի սույն օրենքին և դրա հիման վրա Կենտրոնական բանկի ընդունած նորմատիվ իրավական ակտերին համապատասխան. 9. Արգելվում է արժեթղթերը հանձնելու առաջարկի կապակցությամբ սույն հոդվածի համաձայն հրապարակված կամ տրամադրված հայտարարության մեջ ուղղակի կամ անուղղակի դիտավորությամբ էական որևէ փաստ խեղաթյուրելը (բաց թողնելը). 10. Արժեթղթերը հանձնելու առաջարկի ընթացքում առաջարկը ներկայացրած անձանց արգելվում է՝ 1) առաջարկով նախատեսված արժեթուղթը (կամ դրա հետ փոխանակման ենթակա արժեթուղթը) գնել կամ այն գնելու առաջարկ անել այլ կերպ կամ միջոցով, քան նախատեսված է արժեթղթերը հանձնելու առաջարկով. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 148 2) վաճառել թողարկողի ցանկացած արժեթուղթ, որը նախատեսված է արժեթղթերը հանձնելու տվյալ առաջարկով, կամ որը կարող է փոխարկվել դրանով: Սույն կետը չի սահմանափակում արժեթղթերը հանձնելու առաջարկում տվյալ արժեթղթերի սեփականատերերին առաջարկվող հատուցումը կամ դրա մի մասը սույն հոդվածի 11-րդ մասին համապատասխան այլ արժեթղթերով նախատեսելու հնարավորությունը. 11. Արժեթղթերը հանձնելու առաջարկում տվյալ արժեթղթերի սեփականատերերին առաջարկվող հատուցումը կարող է լինել դրամական միջոցներով և (կամ) այլ թողարկողի կամ տվյալ թողարկողի՝ կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված արժեթղթերով, բացառությամբ սույն օրենքի 152-րդ հոդվածի համաձայն արվող արժեթղթերը հանձնելու պարտադիր առաջարկի, որի դեպքում նշված հատուցումը կարող է լինել միայն դրամական միջոցներով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 148 Արժեթղթերը հանձնելու առաջարկը. 1. Սույն գլուխը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված բաժնետիրական ընկերությունների (բացառությամբ ներդրումային ֆոնդերի) այն բաժնային արժեթղթերը հանձնելու առաջարկի վրա, որոնք թույլատրված են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կարգավորվող շուկայում առևտրին: Թողարկողի կողմից իր թողարկած բաժնային արժեթղթերը գնելու առաջարկն արժեթղթերը հանձնելու առաջարկ չի համարվում. 2. Արժեթղթերը հանձնելու (տենդերի) առաջարկը նույն դասի բոլոր բաժնային արժեթղթերի կամ դրանց որևէ մասի գնման հրապարակային առաջարկն է, ըստ որի` առաջարկ անող անձը կամ անձինք (գնորդը) առաջարկում են տվյալ արժեթղթերի սեփականատերերին տվյալ դասի արժեթղթերի 10 և ավելի տոկոսն օտարել (հանձնել) գնորդին: Արժեթղթերը հանձնելու առաջարկը կարող է արվել առնվազն տվյալ արժեթղթերի շուկայական գնով, որի հաշվարկման կարգը և պայմանները սահմանում է Կենտրոնական բանկը. 3. Մինչև արժեթղթերը հանձնելու առաջարկը հրապարակելն անձը պետք է ստանա Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը: Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը ստանալու համար արժեթղթերը հանձնելու առաջարկությամբ հանդես եկող անձը Կենտրոնական բանկ է ներկայացնում արժեթղթերը հանձնելու առաջարկի հայտարարագիր (այսուհետ սույն գլխում՝ հայտարարագիր), որի մեջ ներառվող տեղեկատվության նկատմամբ պահանջները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով. 4. Կենտրոնական բանկը նախնական համաձայնությունը տալու կամ դրա տրամադրումը մերժելու մասին որոշումն ընդունում է հայտարարագիրը ստանալու պահից` 15 աշխատանքային օրվա ընթացքում: Կենտրոնական բանկը կարող է մերժել նախնական համաձայնության տրամադրումը, եթե հայտարարագիրը կամ առաջարկի պայմանները հակասում են սույն օրենքին կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերին: |