FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  12

Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության ֆինանսավորումը.
1. Պետական կարիքների համար իրականացվող գեոդեզիական և քարտեզագրական գործունեության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին` պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների հաստատված ծրագրերի հիման վրա.
2. Այլ նպատակների համար իրագործվող գեոդեզիական և քարտեզագրական գործունեությունը ֆինանսավորվում է գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների պատվիրատուի միջոցների հաշվին, եթե այլ բան նախատեսված չէ միջազգային պայմանագրերով.
3. Համայնքային ծրագրերի իրականացման նպատակով տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների ֆինանսավորումն իրականացվում է համայնքային բյուջեի միջոցների և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին.
4. Պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների պատվիրատու կամ կատարող հանդիսացող գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտները պարտադիր կարգով պետք է օգտագործեն նախկինում ստեղծված գեոդեզիական և քարտեզագրական նյութերն ու տարածական տվյալները, եթե դրանք բավարարում են տվյալ աշխատանքների համար սահմանված նորմատիվ պահանջները։ 5․ Պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների պատվիրատու հանդիսացող գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտները պարտադիր կարգով պահանջվող աշխատանքների տեխնիկական առաջադրանքը նախքան դրանք հաստատելը կարծիք ստանալու համար ներկայացնում են Կոմիտե, բացառությամբ Հայաստանի Հանրապետության անվտանգային և սահմանային հարցերին վերաբերող, ինչպես նաև գիտական կամ կրթական աշխատանքների.
6. Կոմիտեն սույն հոդվածի 5-րդ մասում նշված տեխնիկական առաջադրանքներն ստանալուց հետո՝ 15 օրվա ընթացքում, ուսումնասիրում և համաձայնեցման ներկայացրած մարմնին է տրամադրում սույն օրենքին, «Տարածական տվյալների մասին» օրենքին, դրանց հիման վրա ընդունված այլ իրավական ակտերին և ստանդարտներին, ստանդարտացման ուղեցույցներին համապատասխանության վերաբերյալ դրական կամ բացասական կարծիք: 15 օրվա ընթացքում կարծիք չտրամադրվելու դեպքում Կոմիտեի կարծիքը համարվում է դրական:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  12

7. Բացասական կարծիքը պետք է լինի պատշաճ պատճառաբանված և պարունակի բացասական կարծիքի բոլոր հիմքերը՝ համապատասխան հղումներով.
8. Բացասական կարծիքի առկայության դեպքում տեխնիկական առաջադրանքը չի կարող հաստատվել.
9. Բացասական կարծիք տրամադրվելու դեպքում սույն հոդվածի 5-րդ մասում նշված սուբյեկտները կարող են վերացնել կարծիքում նշված անհամապատասխանությունները և ներկայացնել Կոմիտե՝ համաձայնեցման, որի դեպքում կիրառվում են սույն հոդվածի 5-8-րդ մասերը.
10. Պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական նյութերի և տարածական տվյալների առկայության, տարածքներն ուսումնասիրված լինելու վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է Կոմիտեն։