Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ article 18 Ուսումնասիրության արդյունքների վերջնական ամփոփումը և եզրակացության կազմումը. 1. Շահագրգիռ անձանց ներկայացրած նյութերի և հավաքված ապացույցների հիման վրա իրավասու մարմինը կազմում է ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ եզրակացություն. 2. Եթե կան բավարար հիմքեր՝ ենթադրելու, որ անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք, որի արժեքն ուսումնասիրության տվյալներով գերազանցում է սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված շեմը, ապա իրավասու մարմինը կազմում է եզրակացություն, որը ներառում է՝ 1) իրավասու մարմնին հայտնի տվյալներ՝ ձեռք բերված գույքի տեսակի, շուկայական արժեքի և այլ անձանց իրավունքներով ծանրաբեռնված լինելու վերաբերյալ. 2) սույն օրենքի իմաստով անձին պատկանող գույքի համադրումն այդ գույքի ձեռքբերման համար օգտագործված՝ իրավասու մարմնին հայտնի օրինական եկամուտների հետ. 3) գույքը տիրապետող անձանց կողմից դրա ապօրինի ծագման մասին տեղեկացված լինելու վերաբերյալ տվյալներ. 4) ապացույցների ցանկ, որոնց վրա հիմնվում է եզրակացությունը. 5) ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայց ներկայացնելու կամ հաշտության համաձայնություն կնքելու մասին որոշում. 3. Այն դեպքում, երբ հավաքված նյութերով հնարավոր չէ ողջամտորեն եզրակացնել, որ առկա է սույն օրենքով նախատեսված կարգով բռնագանձման ենթակա ապօրինի ծագում ունեցող գույք, իրավասու մարմինը կայացնում է ուսումնասիրությունն ավարտելու մասին որոշում՝ պարտադիր անդրադարձ կատարելով սույն հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով նախատեսված տվյալներին: Ուսումնասիրությունն ավարտելու մասին որոշման պատճենն անհապաղ ուղարկվում է Գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալին, որը որոշման անհիմն կամ ապօրինի լինելու դեպքում իրավասու է երկշաբաթյա ժամկետում հանձնարարություն տալու դատախազին՝ շարունակել ուսումնասիրությունը կամ հայց ներկայացնել առաջին ատյանի դատարան. 4. Ուսումնասիրությունը կարող է ավարտվել հաշտության համաձայնության կնքմամբ, որը պետք է համապատասխանի սույն օրենքով նախատեսված պահանջներին։ Հաշտության համաձայնություն կնքելու կարգը սահմանվում է Գլխավոր դատախազի հրամանով։ |