FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  23

Հանրային հեռարձակողի խորհուրդը.
1. Հանրային հեռարձակողի կառավարումն ապահովող և հսկողություն իրականացնող մարմինը Խորհուրդն է.
2. Խորհուրդը բաղկացած է յոթ անդամից՝ Խորհրդի նախագահ և Խորհրդի վեց անդամ: Խորհրդում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է պակաս լինի երեքից.
3. Խորհրդի անդամներին մրցութային կարգով նշանակում է վարչապետը՝ վեց տարի ժամկետով: Նույն անձը չի կարող անընդմեջ երկու անգամից ավել ընդգրկվել Խորհրդի կազմում.
4. Խորհրդի անդամ կարող են լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, հայերենին տիրապետող և բարձրագույն կրթություն ունեցող, տեսալսողական բնագավառի, ինչպես նաև գիտության, կրթության, մշակույթի և լրագրության ոլորտի գործիչներ.
5. Խորհրդի անդամի թեկնածու չեն կարող առաջադրվել՝
    1) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձը.
    2) անձը, որը դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով մարված կամ վերացված չէ.
    3) կուսակցությունների ղեկավար մարմինների անդամները և նրանց փոխկապակցված անձինք.
    4) մասնավոր Հեռարձակողների հիմնադիրները.
    5) Հանրապետության նախագահը և նրա հետ փոխկապակցված անձինք.
    6) Կառավարության անդամները և նրանց հետ փոխկապակցված անձինք.
    7) Ազգային ժողովի նախագահը և նրա հետ փոխկապակցված անձինք.
    8) անձինք, որոնց ընտրվելու դեպքում կխախտվի սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ յուրաքանչյուր սեռի ներկայացվածության պահանջը.
6. Խորհրդի անդամ նշանակվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, Խորհրդի անդամը պարտավոր է`
    1) դադարեցնել ձեռնարկատիրական կամ քաղաքական գործունեությամբ զբաղվելը.
    2) ազատվել վճարովի հիմունքներով աշխատանքից, բացառությամբ գիտական, կրթական կամ ստեղծագործական աշխատանքի: