Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 152 Ապրանքների առաքման վայր դրանք հասցնելուց հետո իրականացվող մաքսային գործառնությունները. 1. Եթե անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ, ապա սույն Օրենսգրքի 151-րդ հոդվածի 3-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնելու փաստը նշանակման մաքսային մարմնի կողմից գրանցելուց հետո սույն Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին կետի 1-3-րդ ենթակետերում նշված անձինք պարտավոր են իրականացնել ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու կամ դրանց մաքսային հայտարարագրման հետ կապված մաքսային գործառնությունները` 1) ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվող ապրանքների դեպքում՝ փաստաթղթերը ներկայացնելու փաստը նշանակման մաքսային մարմնի կողմից գրանցելուց հետո մաքսային մարմնի աշխատանքային ժամերի 8 ժամից ոչ ուշ. 2) նավերի, օդանավերի կամ երկաթուղային տրանսպորտի օգտագործմամբ փոխադրվող ապրանքների դեպքում՝ միջազգային փոխադրում իրականացնելիս նավահանգստի, օդանավակայանի կամ երկաթուղային կայարանի տեխնոլոգիական գործընթացով (ժամանակացույցով) սահմանված ժամանակի կամ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված այլ ժամկետի ընթացքում. 2. Նավերի օգտագործմամբ փոխադրվող ապրանքների դեպքում ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու հետ կապված մաքսային գործառնությունները պարտավոր են իրականացնել սույն Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի վեցերորդ պարբերությունում և 4-րդ ենթակետում նշված անձինք. 3. Սույն Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին կետի 1-3-րդ ենթակետերում նշված անձանց կողմից սույն հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությամբ նախատեսված մաքսային գործառնությունները չիրականացնելու դեպքում փոխադրողը պարտավոր է իրականացնել ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու հետ կապված մաքսային գործառնությունները սույն Օրենսգրքի 16-րդ գլխին համապատասխան՝ փաստաթղթերը ներկայացնելու փաստը նշանակման մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվանից ոչ ուշ: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 152 Անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող են սահմանվել ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու կամ դրանց մաքսային հայտարարագրման հետ կապված մաքսային գործառնությունները սույն Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին կետի 1-3-րդ ենթակետերում նշված անձանց կողմից չիրականացնելու մասին փոխադրողին ծանուցելու ժամկետները և (կամ) կարգը. 4. Սույն հոդվածի 1-3-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե ապրանքների նկատմամբ նախնական մաքսային հայտարարագրում է իրականացվել. 5. Ապրանքների մաքսային հայտարարագրման հետ կապված մաքսային գործառնությունները սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան իրականացնելիս սույն Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին կետի 1-3-րդ ենթակետերում նշված անձինք պարտավոր են իրականացնել ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու հետ կապված մաքսային գործառնությունները սույն Օրենսգրքի 16-րդ գլխին համապատասխան՝ ստորև ներկայացվածներն ստանալու պահից 3 ժամվա ընթացքում` 1) մաքսային հայտարարագրի հետկանչի մասին մաքսային մարմնի թույլտվություն՝ սույն Օրենսգրքի 113-րդ հոդվածին համապատասխան. 2) ապրանքների բացթողման ժամկետի կասեցման մասին մաքսային մարմնի որոշում՝ սույն Օրենսգրքի 124-րդ հոդվածին համապատասխան. 3) ապրանքների բացթողման մերժում՝ սույն Օրենսգրքի 125-րդ հոդվածին համապատասխան. 6. Ապրանքները, որոնց նկատմամբ սույն հոդվածի 1-ին և 4-րդ կետերում նշված ժամկետներում չեն իրականացվել սույն հոդվածով սահմանված մաքսային գործառնությունները, մաքսային մարմինների կողմից արգելանքի են վերցվում (արգելապահվում են)՝ սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան. 7. Սույն հոդվածի դրույթները չեն կիրառվում՝ 1) Միության մաքսային տարածք ժամանած Միության ապրանքների և սույն Օրենսգրքի 302-րդ հոդվածի 4-րդ կետում նշված օտարերկրյա ապրանքների նկատմամբ, որոնք Միության անդամ չհանդիսացող պետության տարածքով փոխադրման (տրանսպորտային փոխադրման) նպատակով ձևակերպված են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով. 2) միջազգային փոստային առաքանիների նկատմամբ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 152 3) Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների նկատմամբ՝ մեկնման վայրում «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտի դեպքում. 4) երկրորդ կամ երրորդ տիպի վկայական ունեցող լիազորված տնտեսական օպերատորի կառույցներում, շինություններում (շինությունների մասերում) և (կամ) բաց հրապարակներում (բաց հրապարակների մասերում) ստեղծված մաքսային հսկողության գոտի հասցված ապրանքների նկատմամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտի դեպքում: |