Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 204 5. 2018 թվականի հունվարի 1-ից մակերևութային ջրերի օգտագործման համար կիրառվող բնօգտագործման վճարի դրույքաչափերը որոշվում են որպես սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դրույքաչափերի և 1.1 գործակցի արտադրյալ, 2019 թվականի հունվարի 1-ից՝ որպես սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դրույքաչափերի և 1.2 գործակցի արտադրյալ, իսկ 2020 թվականի հունվարի 1-ից՝ որպես սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դրույքաչափերի և 1.3 գործակցի արտադրյալ: |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 204 Մակերևութային ջրերի օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը. 1. Մակերևութային (բացառությամբ Սևանա լճի) ջրերի օգտագործման համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է բնօգտագործման վճարի բազայի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով (հաշվի առնելով սույն հոդվածի 5-րդ մասի դրույթները). Մակերևութային ջրերի օգտագործման նպատակը (նշանակությունը) Դրույքաչափը՝ հաշվետու ժամանակաշրջանում օգտագործված յուրաքանչյուր խորանարդ մետրի համար(դրամ) Ձկնատնտեսական նպատակով 1 Արդյունաբերական նպատակներով 0.5 Հիդրոէներգետիկ նպատակով 0.1 Խմելու-կենցաղային նպատակներով,բացառությամբ 4-րդ կետում նշված դեպքի 0.5 Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների ու տեղական ինքնակառավարման մարմինների համար 0.025 Ոռոգման նպատակով 0 2. Սևանա լճից ջրօգտագործման համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է բնօգտագործման վճարի բազայի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով (հաշվի առնելով նաև սույն հոդվածի 5-րդ մասի դրույթները). Մակերևութային ջրերիօգտագործման նպատակը Դրույքաչափը՝ հաշվետու ժամանակաշրջանում օգտագործված յուրաքանչյուր խորանարդ մետրի համար (դրամ) Ոռոգման նպատակով 0.2 Այլ նպատակներով 1.5 3. Օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ բնօգտագործման վճարի բազայի չափաքանակները գերազանցելու դեպքում սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված յուրաքանչյուր նպատակով ջրօգտագործման՝ չափաքանակները գերազանցող փաստացի օգտագործված ջրի ծավալների համար, որպես դրույքաչափ, կիրառվում է նույն մասերով սահմանված դրույքաչափերի եռապատիկ մեծությունը. 4. Օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ բնօգտագործման վճարի բազայի զրոյական չափաքանակների դեպքում սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված յուրաքանչյուր նպատակով փաստացի օգտագործված ջրի ծավալների համար, որպես դրույքաչափ, կիրառվում է նույն մասերով սահմանված դրույքաչափի` 1) տասնապատիկը` Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում. 2) հնգապատիկը` Հայաստանի Հանրապետության մյուս տարածքներում: |