Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 457 Անցումային դրույթներ՝ անձնական օգտագործման ապրանքների և պաշարների վերաբերյալ. 1. Անձնական օգտագործման այն ապրանքների և պաշարների նկատմամբ, որոնց մաքսային հայտարարագրումը և (կամ) բացթողումը մինչև սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելն իրականացվել են՝ առանց մաքսային ընթացակարգերով ձևակերպման, և որոնք սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գտնվել են մաքսային հսկողության ներքո, սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվանից ենթակա են պահպանման սույն Օրենսգրքով նախատեսված այն պայմանները, որոնք սահմանվել են ապրանքների այդպիսի կատեգորիաների օգտագործման համար. 2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ապրանքների նկատմամբ առաջացած ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը, որի կատարման ժամկետը (վճարման ժամկետը) վրա չի հասել մինչև սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը, ենթակա է կատարման՝ հանգամանքների ի հայտ գալու դեպքում, կարգով, ժամկետներում և չափերով, որոնք նախատեսված են սույն Օրենսգրքով, (կամ) դադարում է՝ սույն Օրենսգրքին համապատասխան. 3. Սույն Օրենսգրքի 256-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի դրույթները կիրառվում են մինչև Հանձնաժողովի այն որոշումն ուժի մեջ մտնելը, որն ընդունվել է նշված հոդվածի 5-րդ կետին համապատասխան, և որով սահմանվում են Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքներն անձնական օգտագործման ապրանքների շարքին դասելու չափանիշների քանակական բնութագրերը: Մինչև Հանձնաժողովի նշված որոշումն ուժի մեջ մտնելը համապատասխան իրավահարաբերությունների կարգավորումն իրականացվում է՝ «Ֆիզիկական անձանց կողմից Մաքսային Միության մաքսային սահմանով անձնական օգտագործման ապրանքների փոխադրման և դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման կարգի մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներին համապատասխան: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 457 4. Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը, որն առաջացել է և ենթակա է կատարման մինչև սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը՝ կապված օտարերկրյա ֆիզիկական անձի կողմից այդպիսի տրանսպորտային միջոցներն այլ օտարերկրյա ֆիզիկական անձին առանց մաքսային մարմնի թույլտվության փոխանցելու կամ անդամ-պետության ֆիզիկական անձի կողմից ներմուծված այդպիսի տրանսպորտային միջոցները ծնողներին, երեխաներին, գրանցված ամուսնության մեջ գտնվող ամուսնուն (կնոջը) փոխանցելու հետ, և որը չի կատարվել սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ, դադարում է սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ մաքսատուրքերի, հարկերի չվճարված (չբռնագանձված) գումարների չափով. 5. Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը, որն առաջացել է և ենթակա է կատարման մինչև սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը՝ կապված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները մինչև այն ժամկետի լրանալը չարտահանելու հետ, որի ընթացքում ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները կարող են ժամանակավորապես գտնվել Միության մաքսային տարածքում, և որը չի կատարվել սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ, դադարում է սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ մաքսատուրքերի, հարկերի չվճարված (չբռնագանձված) գումարների չափով՝ հետևյալ պայմանների միաժամանակյա պահպանման դեպքում. 1) Միության մաքսային տարածքից արտահանելու նպատակով այդպիսի տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրումն իրականացվել է այն ժամկետը լրանալու օրվանից 6 ամսից ոչ ուշ, որի ընթացքում ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները կարող են ժամանակավորապես գտնվել Միության մաքսային տարածքում. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 457 2) անձնական օգտագործման այդպիսի տրանսպորտային միջոցների առնչությամբ վրա չի հասել մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամկետը՝ կապված «Մաքսային Միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման և դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագրի դրույթների խախտմամբ դրանց փոխանցման հետ՝ բացառությամբ սույն հոդվածի 4-րդ կետում նշված ֆիզիկական անձանց դրանց փոխանցման: |