Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 96 Մինչև մաքսային, այլ փաստաթղթերի կամ տեղեկությունների ստուգման ավարտը ապրանքների բացթողման առանձնահատկությունները. 1. Մինչև մաքսային, այլ փաստաթղթերի կամ տեղեկությունների ստուգման ավարտը ապրանքների բացթողման առանձնահատկությունները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 121-րդ հոդվածով. 2. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել այն դեպքերը, երբ մինչև մաքսային, այլ փաստաթղթերի կամ տեղեկությունների ստուգման ավարտը ապրանքների բացթողման դեպքում մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովում մաքսային մարմիններ չի ներկայացվում. 3. Միության մաքսային օրենսգրքի 121-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, եթե ապրանքների հայտարարագրումը կատարում է մաքսային ներկայացուցիչը, որը համապատասխանում է Միության մաքսային օրենսգրքի 405-րդ հոդվածով սահմանված պայմաններին, ապա ապրանքների հայտարարագրման ժամանակ մաքսային մարմիններ մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովում չի ներկայացվում հետևյալ պայմանների միաժամանակյա պահպանման պարագայում. 1) մաքսային ներկայացուցչի կողմից ներկայացվող անձանց մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով առկա պարտավորությունը համապատասխան վճարների գծով պարտավորությունների կատարման ապահովում չներկայացնելու մասին որոշման ընդունման օրվա դրությամբ չի գերազանցում՝ 2023 թվականի համար՝ մաքսային ներկայացուցչի ներկայացրած ապահովման 20 տոկոսը. 2024 թվականի համար՝ մաքսային ներկայացուցչի ներկայացրած ապահովման 35 տոկոսը. 2025 թվականի և հաջորդող տարիների համար՝ մաքսային ներկայացուցչի ներկայացրած ապահովման 50 տոկոսը. 2) համապատասխան վճարների գծով պարտավորությունների կատարման ապահովում չներկայացնելու մասին որոշման ընդունման օրվա դրությամբ մաքսային ներկայացուցիչը չունի ժամկետանց պարտավորություններ, և մաքսային մարմիններ նրա ներկայացրած ապահովման նկատմամբ բռնագանձման կամ արգելանքի միջոցներ չեն կիրառվել: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 96 4. Մաքսային մարմինների կողմից սույն մասին համապատասխան մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովումը չներկայացնելու մասին որոշումն ընդունելու կամ այդ ապահովումը մերժելու կարգը սահմանում է Կոմիտեն: |