Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ article 12 Փրկարար ուժերի գործունեության ղեկավարումը. 1. Փրկարար ուժերի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման ու փրկարարական աշխատանքների ղեկավարը. 2. Արտակարգ իրավիճակի վայր առաջինը մտած փրկարար ուժերի ղեկավարներն ստանձնում են արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման ու փրկարարական աշխատանքների ղեկավարի իրավասությունները` մինչև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության պլաններով նախատեսված ղեկավարի ժամանումը. 3. Մինչև սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում նշված փրկարար ուժերի ժամանումն արտակարգ իրավիճակի վայր մեկնած կամավորները ձեռնամուխ են լինում փրկարարական աշխատանքների իրականացմանը: Հիմնական ուժերի ժամանելուն պես կամավորներն անցնում են այդ ուժերի ենթակայության տակ և կամավոր աշխատանքները կատարում նրանց ղեկավարության ներքո: Սույն մասով նախատեսված կամավորի՝ կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, ինչպես նաև «Կամավոր աշխատանքի մասին» օրենքով սահմանված կարգով. 3.1. Այն անձինք, որոնք աշխատանքային հարաբերությունների շրջանակներում աշխատավարձ են ստանում Հայաստանի Հանրապետության պետական կամ համայնքային բյուջեից, սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով փրկարարական աշխատանքների իրականացմանը որպես կամավոր կարող են ներգրավվել նաև աշխատանքային ժամերին` գործատուի գրավոր համաձայնությամբ. 3.2. Սույն հոդվածի 3.1-ին մասով սահմանված դեպքում աշխատանքային ժամերին կատարված կամավոր աշխատանքի ժամանակահատվածում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձի աշխատատեղը (պաշտոնը) և աշխատավարձն ամբողջությամբ պահպանվում են. 4. Արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքների ղեկավարի որոշումները պարտադիր են արտակարգ իրավիճակի վայրում գտնվող բոլոր քաղաքացիների և կազմակերպությունների համար. 5. Արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքների ղեկավարի գործունեությանն իրավասու է միջամտել նրան նշանակող պաշտոնատար անձը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ article 12 6. Արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքների ղեկավարն իրավունք ունի ինքնուրույն որոշում ընդունելու` ա) արտակարգ իրավիճակի վայրից բնակչությանն անվտանգ վայր տեղափոխելու վերաբերյալ. բ) արտակարգ իրավիճակի վայրում գտնվող կազմակերպությունների գործունեության ժամանակավոր դադարեցման վերաբերյալ. գ) արտակարգ իրավիճակի վայրում գտնվող կազմակերպությունների տարածքում փրկարարական աշխատանքների իրականացման վերաբերյալ. դ) արտակարգ իրավիճակի վայր մարդկանց և տրանսպորտային միջոցների մուտքի սահմանափակման վերաբերյալ. ե) փրկարարական աշխատանքների համար անհրաժեշտ միջոցների և գույքի օգտագործման վերաբերյալ. զ) բնակչությանը կամավոր հիմունքներով անհետաձգելի աշխատանքներում ընդգրկելու վերաբերյալ. է) արտակարգ իրավիճակների զարգացման և հնարավոր հետևանքների կանխմանն ու վերացմանն ուղղված այլ միջոցառումների վերաբերյալ: Փրկարարական աշխատանքների ողջ ծավալի իրականացման անհնարինության դեպքում արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքների ղեկավարները կարող են որոշում ընդունել փրկարարական աշխատանքները մասամբ կամ լրիվ դադարեցնելու վերաբերյալ` բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելով արտակարգ իրավիճակի վայրում գտնվող մարդկանց կյանքը և առողջությունը փրկելու համար: Արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքների ղեկավարները պարտավոր են իրենց ընդունած որոշումների մասին տեղեկացնել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ղեկավարներին, ում կողմից նշանակվել են. 7. Արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքների, փրկարար ուժերի ղեկավարներն ունեն արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման վերաբերյալ լրիվ և ճշգրիտ տեղեկություն ստանալու իրավունք` իրենց իրավասությունների շրջանակներում: |