FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  177

Ապացույցների հետազոտումը.
1. Դատարանը գործն ըստ էության քննելիս պարտավոր է գործում առկա ապացույցները հետազոտել անմիջականորեն.
2. Վկայի, փորձագետի և մասնագետի հարցաքննությունը սույն օրենսգրքով սահմանված կարգով կարող է իրականացվել տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ.
3. Առաջին ատյանի դատարանն ապացույցների հետազոտումը կազմակերպում է այնպես, որ գործին մասնակցող անձինք հնարավորություն ունենան մասնակցելու դրանց հետազոտմանը և առաջին ատյանի դատարանի պահանջով կամ սեփական նախաձեռնությամբ մատնանշել այն փաստը կամ փաստերը, որոնք ապացուցելու համար անհրաժեշտ է այդ ապացույցը: Առաջին ատյանի դատարանը հնարավորություն է ընձեռում գործին մասնակցող անձանց դիրքորոշում հայտնել այդ ապացույցի և ապացուցման ենթակա փաստի վերաբերյալ.
4. Դատաքննության ժամանակ գործին մասնակցող անձի կողմից այն փաստն ընդունելը, որի միջոցով գործին մասնակցող այլ անձը հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները, հիմք է առաջին ատյանի դատարանի կողմից այդ փաստը հաստատող ապացույցը չհետազոտելու համար, բացառությամբ սույն օրենսգրքի 61-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ այդ ապացույցն անհրաժեշտ է գործի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը պարզելու համար: