FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  387

Վերաքննիչ դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը.
1. Վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքով վերաքննիչ դատարանի կայացրած որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո։ Այլ եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքով վերաքննիչ դատարանի կայացրած որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից 15 օր հետո, բացառությամբ գործի վարույթը հաշտության համաձայնությամբ ավարտելու մասին, ինչպես նաև վերաքննիչ բողոքից հրաժարվելու հիմքով վերաքննիչ վարույթը կարճելու մասին որոշումների.
2. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ պարտատերերի պահանջների հաստատման կապակցությամբ կայացված որոշումների դեմ բերված, ինչպես նաև գնումների հետ կապված վեճերով կայացված վճիռների դեմ բերված բողոքների քննության արդյունքով, ինչպես նաև բողոքից հրաժարվելու և գործը հաշտության համաձայնությամբ ավարտելու կապակցությամբ վերաքննիչ դատարանի կայացրած որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից.
3. Վերաքննիչ դատարանի՝ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում չնշված որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից, բացառությամբ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման, որն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 15 օր հետո.
4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված որոշումների դեմ սահմանված ժամկետում վճռաբեկ բողոք ներկայացնելու դեպքում այդ որոշումները համարվում են օրինական ուժի մեջ չմտած.
5. Եթե եզրափակիչ դատական ակտի բողոքարկման արդյունքով կայացված որոշման վերանայման արդյունքով Վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն անփոփոխ է թողնում վերաքննիչ դատարանի որոշումը, ապա վերաքննիչ դատարանի անփոփոխ մնացած որոշումը (որոշման համապատասխան մասը) օրինական ուժի մեջ է մտնում Վճռաբեկ դատարանի որոշման հրապարակման պահից.
6. Վերաքննիչ դատարանի` եզրափակիչ դատական ակտի բողոքարկման արդյունքով կայացված որոշումն օրինական ուժի մեջ է մտնում Վճռաբեկ դատարանի որոշման կայացման պահից, եթե`
    1) ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է.
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  387

2) ներկայացված բողոքը Վճռաբեկ դատարանը վերադարձրել է, և սահմանված ժամկետում բողոքում թույլ տրված խախտումները չեն վերացվել, կամ սահմանված կարգով բողոքը կրկին չի ներկայացվել.
    3) վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության: