Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ (ՀԱԿԱԴԵՄՓԻՆԳԱՅԻՆ) ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 71 Խափանման որոշումը. 1. Հայաստանի Հանրապետությունում կամ երրորդ երկրում իրականացվող ապրանքի հավաքման գործողությունը դիտարկվում է որպես կիրառվող հակագնագցման և (կամ) փոխհատուցման ազդեցության խափանում, եթե՝ 1) այդ գործողությունն սկսվել է իրականացվել կամ իրականացման թափը էականորեն աճել է՝ սկսած հակագնագցման և (կամ) փոխհատուցման ուսումնասիրությունն սկսելու պահից կամ դրան անմիջապես նախորդող ժամանակահատվածում, և ապրանքի բաղադրամասերն այնպիսի երկրից են, որի նկատմամբ կիրառվում են հակագնագցման և (կամ) փոխհատուցման միջոցները, 2) բաղադրամասերը կազմում են հավաքվող վերջնական ապրանքի մասերի ընդհանուր արժեքի վաթսուն տոկոսը կամ ավելին, բացառությամբ, որ որպես խափանում չի դիտարկվում այն դեպքը, երբ հավաքման կամ ավարտման գործողության ընթացքում բերված մասերի վրա ավելացվող արժեքը գերազանցում է արտադրական ծախսերի քսանհինգ տոկոսը, 3) խաթարվում է կիրառվող տուրքի վերականգնողական ազդեցությունը հավաքվող նման ապրանքի գնի և (կամ) քանակի իմաստով, և ակնհայտ է գնագցման առկայությունը՝ ելնելով նախկինում սահմանված նման ապրանքի սովորական արժեքից, կամ լրավճարման դեպքում ակնհայտ է, որ ներմուծվող նման ապրանքը և (կամ) դրա բաղադրիչ մասերն օգուտ են ստանում լրավճարից. 2. Սույն հոդվածի առաջին մասում նշված գործոնների ակնհայտության վերաբերյալ բավարար տվյալներ պարունակող դիմումի ներկայացման դեպքում լիազոր մարմինը նախաձեռնում է համապատասխան խափանման ուսումնասիրություն, որի մասին ծանուցում է հրապարակում զանգվածային լրատվության միջոցներում: Ուսումնասիրության ընթացքում ուսումնասիրության ենթակա ապրանքների ներմուծումը կարող է ենթակա լինել գրանցման Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից, ինչպես նաև այդ ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման համար կարող է համապատասխան երաշխիք պահանջվել: Ուսումնասիրությունների նախաձեռնման և իրականացման ընթացակարգերի վերաբերյալ սույն օրենքի համապատասխան դրույթները կիրառելի են խափանման ուսումնասիրությունների նկատմամբ. 3. Սույն գլխի դրույթները չպետք է խոչընդոտեն Հայաստանի Հանրապետությունում գործող մաքսատուրքերի՝ սահմանված կարգով կիրառման գործընթացը: |