Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ article 31 Գնահատող խմբի իրավունքները և պարտականությունները, Հանձնաժողովի պատասխանատվությունը. 1. Գնահատող խումբը համապատասխանության գնահատում իրականացնելու նպատակով իրավասու է՝ 1) վերահսկվող անձից, նրա ղեկավարներից և իրավասու աշխատողներից պահանջելու համապատասխանության գնահատման ենթակա տեղեկատվական համակարգերին, էլեկտրոնային ծրագրերին հասանելիություն, տվյալներ, նյութեր և տեղեկություններ. 2) վերահսկվող անձի ղեկավարությանը և իրավասու աշխատողներին իրենց իրավասության սահմաններում ներկայացնելու հիմնավոր այլ պահանջներ, եթե դրանք բխում են համապատասխանության գնահատման անհրաժեշտությունից և նպատակից. 2. Գնահատող խումբը պարտավոր է համապատասխանության գնահատումն իրականացնել սույն օրենքով և դրան համապատասխան ընդունված իրավական ակտերով սահմանված կարգով: Գնահատող խումբը պարտավոր է աշխատանքների ավարտից հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, համապատասխանության գնահատման վերաբերյալ հաշվետվությունը, եզրակացությունը (տեղեկանքները) ներկայացնել Հանձնաժողովի նախագահին. 3. Հանձնաժողովը պատասխանատվություն է կրում գնահատող խմբի անդամներին ժամանակավորապես տրամադրված տվյալների, նյութերի և տեղեկությունների պահպանության, ապահովության և վերադարձելիության համար: |